ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈւԱԿ մասնագետների իրականացրած գիտական աշխատանքը ASCO-ի ուշադրության կենտրոնում

Ուրախությամբ հայտնում ենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետների գիտական թեզիսը ընդգրկվել է ԱՄՆ-ի Կլինիկական ուռուցքաբանության ասոցիացիայի (ASCO) 2025 թվականի տարեկան գիտաժողովի պաշտոնական ժողովածուում։

Թեզիսը ներկայացնում է 2021–2023 թվականներին ՈՒԱԿ Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքում բուժում ստացած գլխուղեղի առաջնային չարորակ ուռուցքով հիվանդների տվյալների ռետրոսպեկտիվ վերլուծության արդյունքները։

Գիտական թեզիսին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/4mAfidb

Սա կարևոր քայլ է ինչպես մեր կենտրոնի գիտական գործունեության առաջխաղացման, այնպես էլ հայաստանյան ուռուցքաբանության միջազգային ճանաչման ճանապարհին։ ASCO-ի տարեկան գիտաժողովը համարվում է ոլորտի ամենահեղինակավոր և մեծամասշտաբային հարթակներից մեկը, որը համախմբում է աշխարհի առաջատար մասնագետներին։

28-07-2025

Բարսելոնա. երբ կրթությունն ու պրակտիկան համադրվում են կատարելության մեջ՝ շեշտադրելով կանանց առողջությունը

Բարսելոնան այսօր ոչ միայն արվեստի և ճարտարապետության բնագավառի համաշխարհային կենտրոն է, այլև՝ բժշկության նորարարական մտածողության հարթակ։Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մամոլոգիական բաժանմունքի

21-07-2025

Շարունակական կրթություն, նոր գիտելիքներ և առաջադեմ փորձ. ՈւԱԿ մասնագետները մեր կենտրոն բերում են լավագույն միջազգային փորձառությունը

ՈւԱԿ նեֆրոլոգ Մանյա Տիրացույան-Քարամյանը վերադարձել է Իտալիայից՝ ավարտելով մեկամսյա մասնագիտական վերապատրաստում Միլանի երկու հեղինակավոր համալսարանական հիվանդանոցներում՝ «ASST Fatebenefratelli

04-07-2025

Մադրիդում մեկնարկել է «Հայկական բժշկական միջազգային կոնգրես»-ը

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում՝ «Universidad Complutense de Madrid»-ում, մեկնարկել է «Հայկական բժշկական միջազգային կոնգրես»-ը, որը միավորել է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայազգի առաջատար
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×