ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ուռուցքաբանական օրեր» խորագրով գիտաժողովին ներկայացրած ՈՒԱԿ ռադիոլոգ Սոնա Ջիլավյանի զեկույցը ճանաչվել է լավագույնը

Շնորհավորում ենք մեր գործընկեր, ՈւԱԿ ախտորոշման ծառայության ռադիոլոգ Սոնա Ջիլավյանին, ում զեկույցը դեկտեմբերի 16-17-ը Astghik Medical Center-ի կազմակերպած «Ուռուցքաբանական օրեր» խորագրով գիտաժողովի լավագույն զեկույց է ճանաչվել (այն որպես լավագույն ընտրվել է դեկտեմբերի 16-ին ներկայացված բոլոր զեկույցներից):

Սոնա Ջիլավյանն իր՝ «Կրծքագեղձի քաղցկեղի մամոգրաֆիկ սքրինինգի գերախտորոշման հիմնահարցերը» թեմայով զեկույցի շրջանակում անդրադարձել է ՀՀ-ում ներդրված կրծքագեղձի քաղցկեղի մամոգրաֆիկ սքրինինգի պիլոտային ծրագրին, վերջինիս կարևորությանն ու առավելություններին, իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին և դրանց համար առաջարկվող լուծումներին: Բժիշկը պատասխանել է նաև մասնակիցներին հուզող հարցերին:

Սիրելի՛ կանայք, եղե՛ք առողջ: Եվ եթե ձեր տարիքը 40 և ավելի է, մի՛ մոռացեք տարին մեկ անգամ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն:

Գիտաժողովը նախատեսված էր ուռուցքաբանների, քիմիաթերապևտների, վիրաբույժների, մանկաբարձ-գինեկոլոգների, ռադիոլոգների համար:

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝

29-09-2025

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×