ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հյուրընկալվել էին «Netcracker/BostonGene» ընկերությունների ներկայացուցիչները

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն այսօր հյուրընկալել է «Netcracker/BostonGene» ընկերությունների ներկայացուցիչներին:

«BostonGene»-ը աշխարհահռչակ միջազգային կազմակերպություն է, որը գործում է կենսաբժշկական էլեկտրոնային ծրագրերի (software) ստեղծման բնագավառում: Ընկերությունն իրականացնում է ուռուցքների և ուռուցքային միկրոմիջավայրերի համապարփակ ինտեգրված գենոմային (WES) և տրանսկրիպտոմիկ (RNA-seq) թեստավորում, որը բժիշկներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկություն անհատական թերապիայի ամենաարդյունավետ ռազմավարությունը մշակելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները, ծանոթացել ՈՒԱԿ-ի կողմից մատուցվող ծառայություններին և դրանց ծավալներին:

Կարևորելով առաջատար կազմակերպության դերն ուռուցքաբանության զարգացման մեջ՝ կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը շեշտեց երկու կողմերի համագործակցության ահնրաժեշտոթյունն ու վստահեցրեց, որ ապագա ծրագրերը ծառայելու են ի շահ հիվանդների, հիվանդության դեմ պայքարի արդյունավետության և լինելու են Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում նոր ձեռքբերումների հենակետ:


16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×