ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանի ամանորյա ուղերձը

Հարգելի՛ հայրենակիցներ,

Սիրելի՛ բուժառուներ և բուժաշխատակիցներ,

Ամփոփելով անցնող տարին` պետք է նշեմ, որ թիմային աշխատանքի շնորհիվ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2023 թվականի մարտահրավերները պատվով է հաղթահարել։ Կարողացել ենք մեր առջև դրված նպատակների, խնդիրների համար գտնել լուծումներ և առաջ շարժվել` էլ ավելի նորարարական ու ժամանակակից բուժհաստատություն դառնալու համար:

Ոլորտի զարգացումներին մշտապես հետևելով` 2023 թվականին ևս կենտրոնը հագեցել է նոր, գերժամանակակից սարք-սարքավորումներով, բացվել են երկու նոր բաժանմունքներ, որոնք բացառիկ են ավելի քան յոթ տասնամյակի պատմություն ունեցող կենտրոնի համար:

Մասնագետները, կարևորերլով շարունակական կրթությունն ու միջազգային առաջատար կենտրոնների գործընկերների հետ փորձի փոխանակումը, պատրաստակամորեն մասնակցել են միջազգային կոնֆերանսների, միջոցառումների, ինչպես նաև՝ աշխարհի տարբեր անկյուններում վերապատրաստման դասընթացների։ Արդյունքում լավագույն փորձն են տեղայնացրել կենտոնում, ինչի շնորհիվ առավել արդյունավետ է կազմակերպվում բուժառուների բուժման գործընթացը։

Մեր մասնագետների, ինչպես նաև տեղեկատվության տարածման տարբեր աղբյուրների հետ համագործակցության շնորհիվ տարեցտարի գրանցվում է քաղցկեղի դեմ պայքարի իրազեկվածության ավելի բարձր մակարդակ, որն էլ ապահովում է հիվանդության` վաղ փուլում հայտնաբերումը, արդյունավետ բուժումը և կանխարգելումը։ Կենտրոնում տարվա ընթացքում մի քանի անգամ անցկացվել են անվճար ակցիաներ, արտագնա այցեր, որոնց շրջանակում հնարավորություն է տրվել անցնելու որոշակի հետազոտություններ, որոնք ևս ուղղված են քաղցկեղի վաղ հայտնաբերմանը:

Հատկանշական է, որ վերջին տարիներին գումարային մոտ 6.5%-ով նվազել է ուռուցքով հիվանդների մահացությունը, որը մեր առողջապահական համակարգի ձեռքբերումներից է:

Խոսելով գալիք տարվա մասին` պետք է նշեմ, որ 2024 թվականի հետ կապված մեծ սպասելիքներ ու նոր նպատակներ ունենք, որոնց իրագործման համար անչափ կարևոր է ՈՒԱԿ-ի թիմի համատեղ աշխատանքն ու փոխհամագործակցությունը։ Նպատակ ունենալով լինել լավագույններից մեկը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում` մենք ձգտելու ենք լինել էլ ավելի հասանելի, հագեցած ու զարգացած։ Հարգելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ բուժառուներ և բուժաշխատակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Նոր տարին: Նոր՝ 2024 թվականին մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին խաղաղություն, առողջություն ու անհոգ կյանք: Թող միշտ սիրո, երջանկության, հոգատարության և փոխըմբռնման մթնոլորտ տիրի մեզնից յուրաքանչյուրի տանը: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր երկրի սահմաններն ամուր պահող զինվորներին՝ մաղթում բարի ու խաղաղ ծառայություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Եղե՛ք առողջ:

 

Նարեկ Մանուկյան

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն

24-11-2025

Թոքի քաղցկեղ․ տարածված միֆերը և իրականությունը

Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռ շատ սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերն ու դրանց

13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×