ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի առթիվ

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
 
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Այսօր հերթական անգամ հայտնում ենք ձեզ մեր անկեծղ սերն ու հիացմունքը, հարգանքն ու երախտագիտությունը՝ լիովին գիտակցելով, որ ձեր նկատմամբ հոգատարությունն ու գնահատանքը երբեք չպետք է սահմանափակվի միայն այս օրով:
 
Ձեր դերը մեր հասարակության մեջ անգնահատելի է, այդ թվում` նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, որտեղ դուք ամեն օր ցուցաբերում եք բարձր պրոֆեսիոնալիզմ, նվիրում և անսահման աշխատասիրություն` լինելով աջակից ու ուժի աղբյուր բազմաթիվ մարդկանց համար:
 
Որպես բժշկական կենտրոնի տնօրեն, որտեղ բուժում են ստանում բազմաթիվ կանայք, ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ կանայք ուժեղ են, նրանք կարող են հաղթահարել նույնիսկ ամենադժվար փորձությունները։ Սակայն, ինչպես յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում, այսօր ևս ուզում եմ խնդրանքով ու հորդորով դիմել ձեզ, սիրելի՛ կանայք և աղջիկներ, հետևե՛ք ձեր առողջությանը։ Արեք այդ ամենը ձեր սիրելիների և մտերիմների երջանկության, ձեր մասնագիտական հաջողությունների համար։
 
Կրկին շնորհավորելով այս գարնանային գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ, որ օրվա ջերմությունն ու արևի լույսը ձեզ ուղեկցեն միշտ:
Թո՛ղ սերը, երջանկությունն ու բարօրությունը լինեն ձեր կյանքի ուղեկիցը:
 
Եղե՛ք առողջ: 
 
Նարեկ Մանուկյան
ՈւԱԿ տնօրեն

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Թողնել կարծիք×