Вакансии


  • Ուռուցքաբանության ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ առկա է ադմինիստրատիվ աշխատակցի թափուր հաստիք։

 

Անհրաժեշտ հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն (պարտադիր),
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
  • Համակարգչային հմտություններ,
  • Փաստաթղթաշրջանառության ծրագրերի տիրապետում,
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու փորձ (ցանկալի է),
  • Աշխատանքային փորձ (ցանկալի),
  • Պարտաճանաչություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Սթրեսակայունություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ,
  • Կազմակերպության էթիկայի կանոնակարգի պահպանման կարողություն:

 

Պարտականություններ՝

  • Ադմինիստրատիվ աշխատանքների կատարում (հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների պատասխանում, փաստաթղթաշրջանառության վարում),
  • Ընթացիկ կազմակերպչական աշխատանքներ, տնօրենի կողմից հանձնարարված այլ ադմինիստրատիվ աշխատանքներ,
  • Գործնական հանդիպումների կազմակերպում,
  • Կատարել կազմակերպչական բնույթի այլ աշխատանքներ,
  • Պաշտոնից բխող այլ գործառույթների կատարում:

 

Աշխատանքի պայմանները՝

  • երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-17։00,
  • տրամադրվում է առողջապահական ապահովագրություն:

 

Աշխատանքի հետ կապված մանրամասների համար խնդրում ենք զանգահարել 010205050՝ ներքին 104 հեռախոսահամարով կամ երկուշաբթիից ուրբաթ մոտենալ Ֆանարջյան 76՝ Անձնակազմի կառավարման բաժին (09:00-16:45):

Ինքնակենսագրականը (CV-ն) կարող եք ուղղարկել Hrmarinehakobyan@gmail.com էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով «ադմինիստրատիվ աշխատակից»:

Դիմելու վերջնաժամկետը` ս.թ. հունվարի 21-ը ներառյալ:

23-04-2025

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության. ՈՒԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է մեծ ծավալի բժշկական միջամտություն, որը հնարավորություն է տվել վերականգնել

19-04-2025

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում, որը կմիավորի ոլորտի շուրջ 200 մասնագետ ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի

15-04-2025

Սիրած առարկան՝ ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝ ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին

Սիրած առարկան՝  ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝  ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին11-ամյա Եփրեմ Հովակիմյանը դիմել է ՈՒԱԿ՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×