Новости

Make Sense 2025․ ՈՒԱԿ մասնագետները՝ գլխի և պարանոցի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային շարժմանը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ակտիվորեն մասնակցել գլոբալ Make Sense Campaign նախաձեռնությանը, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը գլխի և պարանոցի քաղցկեղի վերաբերյալ, խթանել վաղ ախտորոշումը և նպաստել առողջապահական կանխարգելիչ միջոցառումների զարգացմանը։ Այս արշավը արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է Հայաստանում՝ միավորելով առաջատար մասնագետներին, առողջապահական կառույցներին և հասարակական կազմակերպություններին։

Նախաձեռնությունը համակարգվում է Գլխի և պարանոցի եվրոպական համայնքի (EHNS) կողմից, իսկ Հայաստանում կազմակերպվում է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Viva Fund-ի աջակցությամբ։ Make Sense-ը միավորում է տարբեր ոլորտների մասնագետների՝ գլխի և պարանոցի ուռուցքաբաններից մինչև դիմածնոտային և պլաստիկ վիրաբույժներ, ճառագայթային թերապևտներից մինչև սոցիալական աշխատողներ, հոգեբաններ և դիետոլոգներ։

Make Sense 2025 արշավի ընթացքում սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցավ կրթական այց Սիսիան․ համայնքի բժիշկները հնարավորություն ունեցան լսելու հրավիրյալ մասնագետներին և փորձի փոխանակում իրականացնելու։ Սեպտեմբերի 19-ին Երևանում կայացավ դիմածնոտային քաղցկեղի իրազեկման գիտաժողով, որտեղ մասնագետները խոսեցին գլխի և պարանոցի քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման ու բուժման ժամանակակից մեթոդների մասին։

ՈՒԱԿ մասնագետները արդեն երկու տարի համակարգում են Հայաստանում «Make Sense» շարժումը։ Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան Ս․ Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքի դիմածնոտային վիրաբույժներ Հայկ Բաբայանը և Սերգեյ Ղազանչյանը, Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժիշկ Սերգո Մխիթարյանը և Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Կարինե Սողոմոնյանը։ Նրանց ելույթները ընդգծեցին գլխի և պարանոցի ուռուցքաբանության արդի խնդիրները, բուժման նորագույն մեթոդները և վաղ ախտորոշման կարևորությունը։

Գիտաժողովին մասնակցել է նաև արտերկրից հրավիրված բանախոս․ բ․գ․թ․ Ալեքսանդր Մորդովսկին (Պ․ Հերցենի անվան ՄՀՈԻԿ, Գլխի և պարանոցի վիրաբուժության բաժանմունք, վիրաբույժ, միկրովիրաբույժ, ուռուցքաբան), ով ներկայացրել է «Բերանի խոռոչի չարորակ նորագոյացությունների ախտորոշման սխալները» թեմայով զեկույց։

Գլխի և պարանոցի քաղցկեղը այն տեսակներից է, որը հաճախ ախտորոշվում է ուշ փուլերում։ «Make Sense» արշավը, որը մշակվել է EHNS-ի կողմից, նպատակ ունի բարձրացնել հանրային իրազեկվածությունը, խրախուսել վաղ դիմելիությունը և ախտորոշումը։ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարևորում է իր ներգրավվածությունը այս միջազգային շարժմանը՝ իր մասնագետների փորձով ու գիտելիքով նպաստելով ոչ միայն բուժօգնությանը, այլև հանրային առողջապահական իրազեկմանը։

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝

29-09-2025

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×