Новости

Նիդերլանդների դեսպանը ՈւԱԿ-ում մասնակցեց պացիենտական գրքի շնորհանդեսի

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարաջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կայացավ «Հենարան» բարեգործական հիմնադրամի  հրատարակած «Ճառագայթային թերապիա․ Ուղեցույց պացիենտների և խնամատարների համար» գրքույկի շնորհանդեսը, որին ներկա էին  Հայաստանում Նիդերլանդների Թագավորության լիազոր և արտակարգ դեսպան, պարոն Նիկոլաս Սխերմերսը և Առողջապահության նախարարության Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։

Գրքույկի տպագրությունը ֆինանսավորվել է Նիդերլանդների Թագավորության կառավարության կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում։ Ներկայացնելով ձեռնարկը, դեսպանը հույս հայտնեց, որ պացիենտների իրազեկվածությունը կբարձրացնի բուժման արդյունավետությունը և դրականորեն կազդի նրանց կյանքի որակի վրա։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին կարևոր ծրագրի իրականացման համար, որի շնորհիվ մարդու իրավունքների հովանու ներքո պացիետների իրավունքները և իրազեկվածության նշանակությունը ևս մեկ անգամ կարևորվել են։

Հյուրերը շրջայց կատարեցին կենտրոնում, այցելեցին Ճառագայթային թերապիայի, Ճառագայթային գինեկոլոգիայի բաժանմունքներ և պալիատիվ բաժանմունքի շինհրապարակ։ ՈՒԱԿ Ճառագայթային թերապիայի բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանը ներկայացրեց կատարվող աշխատանքները։

Դեսպանը շատ տպավորված էր կենտրոնի նորոգված բաժանմունքներով և ընթացող աշխատանքներով։


16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×