Новости

Պաշտպանի՛ր մաշկդ արևի ճառագայթներից

Պաշտպանի՛ր մաշկդ արևի ճառագայթներից

Ամառվա ամիսներին մաշկն ավելի խոցելի է դառնում։ Մաշկային տարատեսակ հիվանդություններ, այդ թվում չարորակ ուռուցքներ, առաջանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից, ուստի, անհրաժեշտ է խուսափել արևայրուք ստանալուց։ Դա է պատճառը, որ արևայրուք հաճախ ընդունող մարդիկ գտնվում են ռիսկի բարձր գոտում։

Արևի ճառագայթների ազդեցությամբ են պայմանավորված՝
Մաշկի բազալ բջջային քաղցկեղի առաջացման 90 տոկոս դեպքերը,
Նևուսների, խալերի մելանոմայի վերափոխման 30 տոկոս դեպքերը,
Տափակբջջային քաղցկեղի առաջացման որոշ դեպքերը։

Ինչպե՞ս պաշտպանվել.

  • Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց (11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն ամենաբարձր կետում է գտնվում),
  • Պարտադիր կրել ակնոց, գլխարկ, երկարաթև հագուստ և օգտագործել արևապաշտպան քսուկներ (բարձր SPF-ով),
  • Հրաժարվել արհեստական արևայրուքների ստացումից (սոլյարի)։


Կարևոր է հետևել մաշկային փոփոխություններին, եթե որոշակի անհանգստացնող նշաններ կամ փոփոխություններ եք նկատում, օրինակ խալերի չափերի, ձևի փոփոխություն, արևայրուքից մնացած վերքի դժվար լավացում (15 օր և ավելի)՝ անմիջապես պետք է դիմել մասնագետին։

Հետազոտությունն սկսվում է դերմատոսկոպիայից, այնուհետև, անհրաժեշտության դեպքում, կատարվում է բջջաբանական կամ հյուսվածքաբանական քննություն, որից հետո համապատասխան բուժում է նշանակվում։

Հետևե՛ք ձեր առողջության մասին, եղե՛ք առողջ։

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝

29-09-2025

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Оставить коментарий×