Vacancy
- ՈՒԱԿ-ում առկա է խաղավար թափուր հաստիք՝ մանկական խաղասենյակում երեխաների ժամանակը կազմակերպելու համար:
Եթե դու սիրում ես երեխաների, ապա մենք փնտրում ենք քեզ Ուռուցքաբանության ազգային կենտրոն այցելում են բազմապիսի զբաղվածություն և ընտանեկան իրավիճակ ունեցող բուժառուներ: Շատերը կենտրոն են գալիս իրենց երեխաների հետ, նրանց ներկայությամբ անցնում հետազոտություններ, նրանց մոտ ստանում դեղորայքային բուժում, սպասում միջանցքներում և այլն: Այս ամենի արդյունքում որոշվեց ՈւԱԿ-ում երեխաների համար խաղասենյակ ստեղծել՝ այս կերպ ապահովելով նրանց մանկության բնականոն ընթացքը՝ լի խաղերով, գույներով և դրական հույզերով:
Այսպիսով՝ մենք փնտրում ենք խաղավար՝ մանկական խաղասենյակում երեխաների ժամանակը կազմակերպելու համար:
Անհրաժեշտ որակավորումներ՝
- Հոգեբանական կրթություն (պարտադիր չէ, կդիատարկվի որպես առավելություն),
- Երեխաների հետ աշխատելու ունակություն և փորձ (պարտադիր է),
- Սեր երեխաների հանդեպ,
- Համբերատարություն,
- Պատասխանատվություն,
- Լեզուների իմացություն (կդիտարկվի որպես առավելություն):
Պարտականություններ՝
- Կազմակերպել խաղասենյակի գործունեությունը,
- Մանկական խաղասենյակում կազմակերպել խաղային ծրագրեր,
- Ապահովել մանկական խաղասենկայում ներկա երեխաների անվտանգ և հետաքրքիր ժամանցը:
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները /CV ուղարկել job@oncology.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով՝ «Խաղավար»։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։
Աշխատավայրը՝ Հասցե՝ ք․ Երևան, Ֆանարջյան 76
Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ 09:00-16:45։
Աշխատավարձը՝ մրցակցային:
Տրամադրվում է առողջական ապահովագրություն:
Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010205050, ներքին՝ 104:
20-08-2025
Հաջողված պատմություն մեր թիմի և պացիենտի համատեղ պայքարի մասին. մեկ կյանք ևս հաղթեց ուռուցքին
15-08-2025
Բարդ վիրահատական միջամտություն՝ կյանքի որակի զգալի բարձրացման և կենսական կարևոր ֆունկցիաների լիարժեք վերականգնման նպատակով
12-08-2025
Մասնագիտական վարպետության նոր մակարդակ՝ աշխարհում միակ Կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտում
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru
Հարգելի՛ այցելուներ,
որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրենի ժ/պ Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։
Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է