Вакансии


  • ՈՒԱԿ-ում առկա է խաղավար թափուր հաստիք՝ մանկական խաղասենյակում երեխաների ժամանակը կազմակերպելու համար: 

Եթե դու սիրում ես երեխաների, ապա մենք փնտրում ենք քեզ Ուռուցքաբանության ազգային կենտրոն այցելում են բազմապիսի զբաղվածություն և ընտանեկան իրավիճակ ունեցող բուժառուներ: Շատերը կենտրոն են գալիս իրենց երեխաների հետ, նրանց ներկայությամբ անցնում հետազոտություններ, նրանց մոտ ստանում դեղորայքային բուժում, սպասում միջանցքներում և այլն: Այս ամենի արդյունքում որոշվեց ՈւԱԿ-ում երեխաների համար խաղասենյակ ստեղծել՝ այս կերպ ապահովելով նրանց մանկության բնականոն ընթացքը՝ լի խաղերով, գույներով և դրական հույզերով:

Այսպիսով՝ մենք փնտրում ենք խաղավար՝ մանկական խաղասենյակում երեխաների ժամանակը կազմակերպելու համար:

Անհրաժեշտ որակավորումներ՝

  • Հոգեբանական կրթություն (պարտադիր չէ, կդիատարկվի որպես առավելություն),
  • Երեխաների հետ աշխատելու ունակություն և փորձ (պարտադիր է),
  • Սեր երեխաների հանդեպ,
  • Համբերատարություն,
  • Պատասխանատվություն,
  • Լեզուների իմացություն (կդիտարկվի որպես առավելություն):

 

Պարտականություններ՝ 

  • Կազմակերպել խաղասենյակի գործունեությունը,
  • Մանկական խաղասենյակում կազմակերպել խաղային ծրագրեր,
  • Ապահովել մանկական խաղասենկայում ներկա երեխաների անվտանգ և հետաքրքիր ժամանցը:

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները /CV ուղարկել job@oncology.am էլ. հասցեին՝ թեմա դաշտում պարտադիր նշելով՝ «Խաղավար»։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։

Աշխատավայրը՝ Հասցե՝ ք․ Երևան, Ֆանարջյան 76

Աշխատանքային օրերը և ժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ 09:00-16:45։

Աշխատավարձը՝ մրցակցային:

Տրամադրվում է առողջական ապահովագրություն:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 010205050, ներքին՝ 104:

08-10-2024

Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով. FreeNews

«Բուժման ընթացքում միջին բուժաշխատողների դերը գրեթե չի զիջում բժիշկների մեծ աշխատանքին»,- «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով»-ի ողջույնի խոսքում նշեց Վ․Ա․ֆանարջյանի անվան

07-10-2024

Ծխելը կարող է առաջացնել թոքերի քրոնիկ հիվանդություններ և քաղցկեղ. կանխարգելի՛ր LOW DOSE-ի միջոցով

Ծխելը կարող է առաջացնել թոքերի քրոնիկ հիվանդություններ և քաղցկեղ։Ռիսկի խմբում են՝պասիվ ծխողները, որոնք 1 շաբաթվա ընթացքում 20 ժամ շնչում են ծխախոտի ծուխ,50-75 տարեկան այն անձինք, որոնք վերջին 15

05-10-2024

Հոկտեմբերի 5-ին ՈՒԱԿ-ում տեղի ունեցավ «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողովը»

Արմենպրեսն անդրադարձել է հոկտեմբերի 5-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցած «Միջին բուժաշխատողների ուռուցքաբանական 2-րդ համաժողով»-ին։«Մարդասիրությունը բուժքույրերի ամենամեծ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է