ԿԼԻՆԻԿԱ

 

Նեյրոօնկոլգիական բաժանմունքը կազմավորվել է 1983 թվականի հոկտեմբերին` բ.գ.թ., դոցենտ Գեորգի Կարապետի Ժամկոչյանի ղեկավարությամբ, ընդ որում՝ այն առաջինն էր իր տեսակով ողջ ԽՍՀՄ-ում։

Տասնամյակների ընթացքում բաժանմունքում կատարվել է մոտ 10․000 վիրահատություն` կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների և այլ նյարդավիրաբուժական հիվանդությունների կապակցությամբ:

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, մասնավորապես՝

  • LEICA ընկերության նոր սերնդի միկրոսկոպով,
  • SONOCA ուլտրաձայնային սարքավորումով, որը հրարավորություն է ստեղծում վիրահատել խորանիստ գտնվող ներուղեղային գոյացությունները։

Բաժանմունքում ներդրված է և հաջողությամբ կիրառվում է Հայաստանում եզակի ներվիրահատական տեղային քիմիաթերապիայի մեթոդը:

Բաժանմունքում բուժվում են նյարդային համակարգի բարորակ և չարորակ նորագոյացություններով տառապող հիվանդներ, ովքեր ենթարկվում են բարդագույն վիրահատությունների: Հիվանդների բուժումը հաճախ համակցվում է ճառագայթային և քիմիաթերապևտիկ միջամտություններով:

Բաժանմունքն ունի գիտամեթոդական ներդրումներ նյարդաուռուցքաբանության ասպարեզում: 

Բաժանմունքի անձնակազմի գիտական հետաքրքրություններն են.

  • ներվիրահատական տեղային քիմիաթերապիայի մեթոդը,
  • գլխուղեղի մետաստատիկ ուռուցքների ախտորոշումը և ժամանակակից վիրաբուժական մեթոդների կիրառումը,
  • հետին գանգափոսի ուռուցքների հեռացման օպտիմալացումը,
  • հիպոֆիզի ադենոմայի կապակցությամբ վիրաբուժական մեթոդների կիրառումը:

 

Հեռ․ +37410205050, ներքին՝ 191,192

 

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×