ԿԼԻՆԻԿԱ
Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքը բազմապրոֆիլային է: Բաժանմունքում իրականացվում են ստամոքս-աղիքային տրակտի և հետորովայնամզային տարածության բարորակ և չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում, ինչպես բաց լապարատոմիա, այնպես էլ լապարասկոպիկ և էնդոսկոպիկ մեթոդներով։  
 
 Բաժանմունքը հագեցած է․
- վերջին սերնդի Pentax էնդոսկոպիկ համակարգով, որը թույլ է տալիս կատարել ստամոքսաղիքային տրակտի ինչպես ախտորոշիչ, այնպես էլ վիրահատական միջամտություններ,
 - EUS էնդոսկոպիկ սոնոգրաֆով
 - EBUS տեսակի բրոնխոսկոպով, որն ունի առանցքային դեր թոքերի ուռուցքների ճշգրիտ ախտորոշման և փուլավորման համար ու թույլ է տալիս կատարել մարտավարության դետալային պլանավորում,
 - SONACA սարքավորում՝ նախատեսված լյարդի մասնահատումների համար,
 - խոլեդոխոսկոպով։
 
էնդոսկոպիկ համակարգով կատարվող հետազոտությունների և միջամտությունների ցանկը.
- էզոֆագոգաստրոսկոպիա,
 - կոլոնոսկոպիա,
 - Helicobacter pylori-ի ուրեազային թեստ,
 - բիոպսիա,
 - արյունահոսությունների դադարեցում,
 - ստամոքսաղիքային տրակտի օտար մարմինների հեռացում,
 - ստամոքսաղիքային տրակտի նեղացումների բալոնային դիլատացիա, ստենտավորում,
 - ստամոքսի բալոնավորում,
 - ստամոքսաղիքային տրակտի բարորակ և չարորակ նորագոյացությունների հեռացում,
 - էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա (լեղուղիների հետազոտություն),
 - էնդոսկոպիկ պապիլոսֆինկտերոտոմիա՝ (լեղուղիների մաքրում քարերից),
 - լեղուղիների ստենտավորում,
 - պերօրալ էնդոսկոպիկ միոտոմիա (ՊՕԷՄ),
 - EUS էնդոսկոպիկ սոնոգրաֆիա
 
Բաժանմունքում իրականացվում են նաև.
- կերակրափողի մասնահատումներ,
 - լյարդի պանկրիատոդուոդենալ մասնահատումներ,
 - ուլտրաձարնի ուղորդմամբ լեղուղիների միջմաշկային դրենավորում, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, հետորովայնամզայի. և որովայնո խոռոչի լիմֆատիկ հանգույցների միջմաշկայի. Բիոպսիաներ
 - չարորակ ուռուցքների միկրոալիքային աբլիացիա,
 - լապարասկոպիկ մեթոդով ներորովայնային բարձր ճնշումային աէրոզոլային քիմիոթերապիա։
 
Բաժանմունքում տարեկան կատարվում է միջինը 1000 վիրահատություն` հետևյալ ծավալով.
- ստամոքս և 12-մատնյա աղի. ստամոքսի հեռացում` գաստրէկտոմիա, ստամոքսի դիստալ և պրոքսիմալ մասնահատում` լայնածավալ լիմֆոդիսեկցիայով, պիլորոպլաստիկաներ,
 - լյարդ. լյարդի մասնահատում (Իրականացվում է SONACA սարքավորումով), հեմիհեպատէկտոմիա, լյարդի ատիպիկ ռեզեկցիաներ, լյարդի պարազիտային բշտերի հեռացում, լեղածորանի արտաքին և ներքին դրենավորումներ,
 - ենթաստամոքսային գեղձ և փայծաղ. ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում, կիստաների հեռացում և դրենավորում, փայծաղի հեռացում,
 - հաստ աղի և ուղիղ աղի. հեմիկոլէկտոմիաներ, սիգմայաձև աղու մասնահատում, ուղիղ աղու առաջնային մասնահատում, ուղիղ աղու որովայնա-անալ ռեզեկցիա, ուղիղ աղու էքստիրպացիա, այդ թվում լապարասկոպիկ եղանակով,
 - հետորովայնամզային տարածության բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում:
 
Հեռ․ +37410205050, ներքին՝ 126
30-10-2025
Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ
24-10-2025
Կոլոռեկտալ քաղցկեղ․ միջազգային գիտաժողով՝ ՈւԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ
22-10-2025
Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքար. ՈՒԱԿ-ում հետազոտվել են կին դատապարտյալները
Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան
ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ
Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499
Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru
Հարգելի՛ այցելուներ,
որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։
Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է


