News

25 լրագրողներ, 10 ուռուցքաբան-մասնագետներ` մեկ վայրում. թեման՝ ոլորտում առկա հարցերը

Խնդիրները շատ են, առաջացած հարցերը թվում են անվերջ, նոր առաջարկվող լուծումների մասին քչերը գիտեն, զարգացման տեսլականը՝ նույնպես: Հենց սրանք շտկելու համար Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ոչ աշխատանքային օրերին կազմակերպեց արտագնա սեմինար-քննարկում ու հրավիրեց հասարակության հետ ամենաշատն առնչվող և բողոք-խնդիրներին ծանոթ մարդկանց՝ լրագրողներին: 

Սեմինար-քննարկման թեման էր «Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի հիմնախնդիրների լուսաբանման արդիականությունը»: 

Երկօրյա հանդիպման ժամանակ լրագրողներին ներկայացվեցին ուռուցքաբանության ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակներն ու ռազմավարությունները։ Քննարկվեցին խնդրահարույց այնպիսի թեմաներ, ինչպիսիք են դեղորայքային բուժումը, ոլորտում պետության կողմից իրականացվող ծրագրերը: Անդրադարձ եղավ ուռուցքային հիվանդությունների տարածվածությանը Հայաստանում, դրանց ախտորոշման և բուժման հնարավորություններին, կանխարգելելու տեսլականին:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կարևորում է լրագրողների դերը Հայաստանի առողջապահության կարևորագույն ոլորտներից մեկում: Կնետրոնը լիահույս է՝ հիվանդության մասին գրագետ լուսաբանումը, խնդիրների բարձրաձայնումը, հիվանդության կարխարգելիչ միջոցառումներին տեղյակ լինելն ու դրանց ներկայացումը հասարակությանը կօգնեն ավելի հետևողական լինել սեփական առողջության նկատմամբ, զարկ կտան պարբերաբար ստուգումներին և չարաբաստիկ հիվանդության` առավել արդյունավետ և թիրախային կանխարգելմանը:

 

336800415 940581110301934 8841580237100940251 n 336805161 989970815317649 4403934148850500120 n 336865400 773444347443152 5259356360905738497 n 336876276 226777809820748 1896240480058362048 n 336876951 255039676862268 3168003333779997571 n 336905749 878341179905268 986175856529669457 n 

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×