News

7 տարեկան Նարեկն օրերն է հաշվում, որ միանա իր դասընկերներին

Ծանոթացեք՝ 7 տարեկան Նարեկն է, երազում է ֆուտբոլիստ դառնալու մասին։ 

Հենց սիրելի ֆուտբոլն էլ օգնել է Նարեկին ճիշտ ժամանակին հայտնաբերել իր հիվանդությունը։ 

Ֆուտբոլ խաղալիս Նարեկը վնասել է ձեռքը, որից հետո ռենտգեն հետազոտությամբ ախտորոշվել է բազկոսկրի միջին երրորդականի պաթոլոգիկ կոտրվածք։ Նարեկի ծնողները դիմել են ՈՒԱԿ։

Կատարված լրացուցիչ հետազոտությունների արդյունքում Նարեկի մոտ հայտնաբերվել է աջ բազկոսկրի միջին երրոդականի անևրիզմալ ոսկրային կիստա։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի մասնագետները որոշել են վիրահատել Նարեկին։ 

Կատարվել է բազկոսկրի սեգմենտար մասնահատում՝ պաթոլոգիկ օջախի հեռացումով։ Ոսկրային դեֆեկտը վերականգնվել է նրբոլոքից վերցված աուտոտրանսպլանտանտով և արհեստական ոսկրանյութով։

Նարեկն այժմ գտնվում է դինամիկ հսկողության տակ։

Նարեկն իրեն գովելիս (պետք է խոստովանենք, որ արդարացված է) ասում է, որ անգամ մեծ եղբորից է ավելի ուժեղ, չի վախեցել վիրահատությունից։ Սեպտեմբերի 1-ին պետք է 2-րդ դասարան գնար, բայց դասերը դեռևս տանն է անում։ Ասում է՝ սովորել շատ է սիրում, բայց ֆուտբոլ` ավելի շատ։

Անհամբեր է՝ երբ է վերադառնալու իր առօրյային։

Եկեք բոլորս Նարեկին շուտափույթ առողջանալ մաղթենք, և, իհարկե, նպատակների ու երազանքների իրականացում։ 

Լուսանկարը հրապարակվել է ծնողների թույլտվությամբ:

20-08-2025

Հաջողված պատմություն մեր թիմի և պացիենտի համատեղ պայքարի մասին. մեկ կյանք ևս հաղթեց ուռուցքին

ՈւԱԿ նեյրոօնկոլոգիական բաժանմունք էր դիմել 67-ամյա կին, ով գանգատվում էր պարբերական գլխացավերից, ցնցումներից, աջ վերջույթների թուլությունից և խոսքի դժվարացումներից։ Անցկացված բազմապրոֆիլ

15-08-2025

Բարդ վիրահատական միջամտություն՝ կյանքի որակի զգալի բարձրացման և կենսական կարևոր ֆունկցիաների լիարժեք վերականգնման նպատակով

ՈւԱԿ Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք էր դիմել 17-ամյա պացիենտը, ով գանգատվում էր դեմքի ստորին երրորդի դեֆորմացիայից: Իրականացված հետազոտությունների արդյունքում

12-08-2025

Մասնագիտական վարպետության նոր մակարդակ՝ աշխարհում միակ Կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտում

ՈՒԱԿ-ի կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժնի ղեկավար, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը օրերս վերադարձել է Չինաստանից, որտեղ հրավիրված էր Institute of Chest Wall
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրենի ժ/պ Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×