NEWS

Բացառիկ վիրահատություն․ դեմքի միջին երրորդականի ուռուցքի հեռացմամբ և պրոթեզավորմամբ

ՈՒԱԿ-ում հաջողությամբ կատարվել է եզակի բարդության վիրահատություն՝ 4-րդ A փուլի դեմքի միջին երրորդականի տափակ բջջային քաղցկեղի ամբողջական հեռացմամբ։ Ուռուցքը հեռացվել է արտաքին քթի, վերին շրթունքի, քթի միջնապատի և կարծր քիմքի առաջային երրորդականի հետ միասին։

Ուռուցքի ծավալային հեռացումից հետո վիրաբույժները կանգնել էին ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆունկցիոնալության վերականգնման լուրջ մարտահրավերի առաջ։ Որպես լուծում՝ կատարվել է բացառիկ պրոթեզավորում․ գանգի ոսկրերում տեղադրվել են դենտալ իմպլանտատներ, որոնց վրա տեղադրվել է հատուկ անհատական պատրաստված քթի և վերին շրթունքի էկզոպրոթեզ։

Նման ուռուցքները հազվադեպ են հանդիպում, իսկ նման ծավալով համալիր վիրահատություն և պրոթեզավորում Հայաստանում կատարվել է առաջին անգամ։ 

Վիրահատությունն իրականացվել է ՈՒԱԿ Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքի դիմածնոտային վիրաբույժներ Հայկ Բաբայանի, Սերգեյ Ղազանչյանի, անեսթեզիոլոգ Կոնստանտին Մակարյանի, հրավիրյալ մասնագետներ՝ դիմածնոտային վիրաբույժ-իմպլանտոլոգ Արեգ Քյուրջյան, օրթոպեդ-ստոմատոլոգ, անապլաստոլոգ Սերգո Հովհաննիսյանի և Կարեն Մաշինյանի համատեղ ջանքերով։

Վիրահատության և էկզոպրոթեզավորման հիմնական նպատակը եղել է ոչ միայն ուռուցքի ամբողջական հեռացումն, այլ նաև պացիենտի կյանքի որակի զգալի բարելավումը։

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×