News

Բարորակ ֆիբրոզ հիստիոցիտոմա․ ՈՒԱԿ մասնագետները հեռացրել են նորագոյացությունը՝ պահպանելով վերջույթի շարժունակությունը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները պարանոցի ձախ լատերալ շրջանից բարորակ ֆիբրոզ հիստիոցիտոմա նորագոյացությունը հեռացնելուց հետո կարողացել են պահպանել ձախ վերին վերջույթի լիարժեք շարժունակությունը։

20-ամյա պացիենտը 6 ամիս առաջ դիմել է կենտրոն՝ գանգատվելով բազկի վերին երրորդականի, ուսահոդի շրջանի շարունակական ցավից։ Համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո (ՈւՁՀ, ԿՏ, ՄՌՏ) ախտորոշվել է ֆիբրոզ հիստիոցիտոմա։ Անմիջապես նշանակվել է վիրահատական բուժում։

Վիրահատությունն իրականացրել են ՈՒԱԿ Ընդհանուր ու մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Մհեր Կոստանյանը և նույն բաժանմունքի վիրաբույժ-ուռուցքաբան Հայկ Սարգսյանը։ Անեսթեզիան իրականացրել է կենտրոնի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Կոնստանտին Մակարյանը։

Երեք ժամ տևած վիրահատության ընթացքում բազկային հյուսակին սերտ հպված մոտ 6 սանտիմետրանոց նորագոյացությունը հեռացնելու համար նախ հատվել է անրակը, գոյացությունն անջատվել է բազկային հյուսակից, միևնույն ժամանակ պահպանվել են կարևորագույն արյունատար անոթները: Վիրահատությունն ավարտվել է հատված անրակի ամրացմամբ մետաղական թիթեղով։ Վիրահատությունը և հետվիրահատական շրջանն անցել են առանց հավելյալ բարդությունների։

Հետվիրահատական փուլին հաջորդել է վերականգնողական բուժումը, որն իրականացրել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ռեաբիլիտացիայի մասնագետ Իռմա Խաչատուրյանը։ Մեկ ամիս տևած վերականգնողական կուրսն անցնելուց հետո ամբողջապես վերականգնվել է ձեռքի շարժունակությունը և պացիենտը վերադարձել է բնականոն կենսագործունեությանը:

24-11-2025

Թոքի քաղցկեղ․ տարածված միֆերը և իրականությունը

Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռ շատ սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերն ու դրանց

13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը

06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×