NEWS

Բրախիթերապիա․ Հիմնական հասկացությունները

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային բաժանմունքի ղեկավար Էվելինա Բախշինյանը ներկայացնում է, թե ինչ է բրախիթերապիան, և որ դեպքերում է այն կիրառվում։

 Ի՞նչ է բրախիթերապիան

Կոնտակտային ճառագայթային բուժումը կամ բրախիթերապիան ճառագայթային բուժման հիմնարար մեթոդներից մեկն է: «Բրախի» հունարեն նշանակում է կարճ, այստեղից էլ անվանման ծագումը` բուժում կարճ տարածության վրա:

Ո՞րն է մեթոդի առավելությունը

Գլխավոր առավելությունն այն է, որ մեթոդը հնարավորություն է տալիս  կենտրոնացնել Ճառագայթման մաքսիմալ դոզան ուռուցքի մեջ՝ ապահովելով տումորոցիդ ազդեցությունը և  հնարավորինս պահպանել  շրջակա հյուսվածքները և ռիսկի օրգաններն ավելորդ ճառագայթումից: 

Ինչպե՞ս է իրականացվում բրախիթերապիան

Բրախիթերապիայի  ժամանակ  ռադիոակտիվ աղբյուրը հատուկ ապլիկատորների միջոցով ներդրվում է բուն ուռուցքի կամ նրա հարևանությամբ գտնվող հյուսվածքների մեջ՝ ժամանակավոր կամ մշտական կերպով:

Ո՞ր դեպքերում է այն  կիրառվում

Կիրառվում է ինչպես ինքնուրույն մեթոդ (նաև ամոքիչ բուժման նպատակով), այնպես էլ հեռահար ճառագայթային բուժման հետ: Հաճախ բուժման մեջ ընդգրկվում է նաև քիմիաթերապիան ՝ քաղցկեղային բջիջների ճառագայթային զգայնությունը բարձրացնելու նպատակով:

Ո՞ր տեղակայման ուռուցքների դեպքում է օգտագործվում 

85 % դեպքերում բրախիթերապիան  կիրառվում է կանանց սեռական օրգանների  չարորակ նորագոյացությունների բուժման համար, մոտ  10 %՝ շագանակագեղձի,  ինչպես նաև  ուղիղ աղու, կերակրափողի, լեզվի և այլ տեղակայումների ուռուցքների դեպքում:

Որո՞նք են բրախիթերապիայի տեսակները

Բրախիթերապիայի տեսակներն են՝  ներխոռոչային, ներհյուսվածքային, ներվիրահատական,  ներլուսանցքային,  մակերեսային (լեյպցիգյան ապլիկատոր),   մամմոսայտ: Գինեկոլոգիական պաթոլոգիայի ժամանակ օգտագործվում են  ներխոռոչային և ներհյուսվածքային տեսակները:

Որո՞նք են բրախիթերապևտիկ բուժման նախապատրաստական փուլերը

Բուժումը սկսելուց առաջ հիվանդն անցնում է ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն, քննարկվում է բուժման տակտիկան: Այնուհետև կատարվում են անհրաժեշտ հետազոտութուններ՝  գինեկոլոգիական զննում, CT (համակարգչային շերտագրում), ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), MRI (մագնիսա- ռեզոնանսային տոմոգրաֆիա), որոշ  դեպքում  PET CT (պոզիտրոն էմիսսիոն տոմոգրաֆիա)՝  ախտորոշման և փուլավորման նպատակով, լաբորատոր հետազոտություններ:

Հաջորդ փուլն իր մեջ ներառում է ապլիկատորների տեղադրումը, ՀՇ չափագրումը  (տոպոմետրիա)  և  բուժման  պլանավորումը, որը կատարվում է բժշկի և բժշկական ֆիզիկի կողմից:

Որտե՞ղ է կատարվում բրախիթերապևտիկ բուժումը

Հայաստանի Հանրապետությունում  բրախիթերապիան  կատարվում է միայն ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային բաժանմունքում՝ հեշտոցի, արգանդի վզիկի և մարմնի  քաղցկեղի բուժման  ժամանակ: Բարձիթողի փուլերում  այն բուժման հնարավոր միակ մեթոդն է, որն ապահովում է այդ ծանր պացիենտների բավականին արդյունավետ բուժումը: 

Ի՞նչ սարքավորումներով է կատարվում բրախիթերապիան

ՈւԱԿ-ի Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային բաժանմունքում տեղակայված է հոլանդական արտադրության բարձր դոզայի հզորությամբ՝ 192Ir ռադիոակտիվ աղբյուր պարունակող  MicroSelectron սարքը  համապատասխան PLATO պլանավորման համակարգի   հետ միասին՝ բուժումը պլանավորելու և դոզայի բաշխման ճշգրտությունը ապահովելու նպատակով: Գործընթացը  կանոնակարգվում է միջազգայնորեն ընդունված և ներկայումս լայնորեն կիրառվող ուղեցույցներով՝ ելնելով բուժման որակի երաշխիքի ծրագրի պահանջներից:

Ինչպիսի՞ն են բրախիթերապիայի զարգացման հեռանկարները ՀՀ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի  Ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային բաժանմունքը «ԱԷՄԳ» (Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն)-ի հետ տեխնիկական ծրագրի համագործակցության շրջանակներում համալրվել է գերժամանակակից գերմանական արտադրության 60Co ռադիոակտիվ աղբյուր պարունակող բարձր դոզայի հզորությամբ օժտված Bebig SagiNova բրախիթերապևտիկ համալիրով: Համալիրն իր մեջ ներառում է նաև 3D եռաչափ SagiPlan պլանավորման համակարգը:

Սարքը հնարավորություն կտա ներխոռոչային բուժումից բացի իրականացնել նաև ներհյուսվածքային և ներլուսանցքային բրախիթերապիա:

 

22-10-2026

Վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր. Արթուր Ավետսիյանը՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման մասին

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի, վաղ հայտնաբերման և կանխարգելիչ հետազոտությունների կարևորության մասին Կենտրոն ՀԸ «Կարևոր թեմա» հաղորդման եթերում խոսել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×