News

Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր բուժքույրերին

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժանձնակազմը շնորհավորում է բոլոր բուժքույրերին` Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ: Սա առիթ է մեկ անգամ ևս բարձրաձայնելու բուժքրոջ մարդասիրական ու անձնվեր աշխատանքի մասին, առանց որի որևէ բժշկի աշխատանք ավարտուն չի կարող լինել:

Գթության քույրերի ծառայությունն առաջին անգամ կազմակերպվել է Ղրիմի պատերազմի ժամանակ: Չնայած այն հանգամանքին, որ այս տոնն ավելի քան հարյուր հիսուն տարվա պատմություն ունի, միայն 1974 թ. հունվարին ընդունվեց որոշում նշել այն մայիսի 12-ին, երբ 141 երկրների գթության քույրեր միավորվեցին մասնագիտական հասարակական կազմակերպության` Բուժքույրերի միջազգային խորհուրդի շրջանակում։ Այդ օրվանից մայիսի 12-ը նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր (International Nurses Day):


20-08-2025

Հաջողված պատմություն մեր թիմի և պացիենտի համատեղ պայքարի մասին. մեկ կյանք ևս հաղթեց ուռուցքին

ՈւԱԿ նեյրոօնկոլոգիական բաժանմունք էր դիմել 67-ամյա կին, ով գանգատվում էր պարբերական գլխացավերից, ցնցումներից, աջ վերջույթների թուլությունից և խոսքի դժվարացումներից։ Անցկացված բազմապրոֆիլ

15-08-2025

Բարդ վիրահատական միջամտություն՝ կյանքի որակի զգալի բարձրացման և կենսական կարևոր ֆունկցիաների լիարժեք վերականգնման նպատակով

ՈւԱԿ Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունք էր դիմել 17-ամյա պացիենտը, ով գանգատվում էր դեմքի ստորին երրորդի դեֆորմացիայից: Իրականացված հետազոտությունների արդյունքում

12-08-2025

Մասնագիտական վարպետության նոր մակարդակ՝ աշխարհում միակ Կրծքավանդակի պատի վիրաբուժության ինստիտուտում

ՈՒԱԿ-ի կրծքավանդակային վիրաբուժության և ինտերվենցիոն թոքաբանության բաժնի ղեկավար, թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը օրերս վերադարձել է Չինաստանից, որտեղ հրավիրված էր Institute of Chest Wall
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրենի ժ/պ Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×