NEWS

Ճառագայթային թերապիայի բուժման որակական աճ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

1946 թվականին Հայաստանում հիմք դրվեց ուռուցքաբանությանը:  Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համար 2016 թվականը հոբելյանական է՝ կենտրոնը նշում է մեր երկրում բժշկության այս ոլորտի 70-ամյակը:  Այս տարիների ընթացքում կենտրոնի բժշկական անձնակազմը ո՛չ միայն իր այցելուների նկատմամբ դրսևորել է պրոֆեսիոնալիզմ և հոգատար վերաբերմունք, այլև ձգտել է յուրաքանչյուր ժամանակաշրջանում բուժման համար կիրառել բժշկական նորագույն տեխնիկա:

Սույն թվականին Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, արդեն իսկ  համալրվել է նոր սարքավորումներով, վերջին նորագույն ամերիկյան «Hologyc» մամոգրաֆով, «Phillips» անգիոգրաֆով և գերմանական «Wolf» լապարոսկոպով:

Սեպտեմբերի 29-ին Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և իրանական «Varan Parto Darman» ընկերության միջև, որը նաև համարվում է ամերիկյան «Varian» ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը  ստորագրվեց հուշագիր, համաձայն որի կկատարվեն երկկողմ բժիշկների մասնագիտական փորձի փոխանակում և վերապատրաստումներ:

«Varan Parto Darman» ընկերության գլխավոր տնօրեն՝ Մոհամադ Հոջաթփանան հայտարարեց, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մոտակա 10 ամսվա ընթացքում կհամալրվի «Varian» ամերիկյան բժշկական սարքավորումներով, որը առաջատարն է ճառագայթային բժշկության սարքավորումների բնագավառում:

«Այս ձեռքբերումը կնպաստի ուռուցքային հիվանդություններ ունեցող հիվանդների բուժումը կազմակերպել արդյունավետ, իսկ մեր հիվանդներն այսուհետ ճառագայթային բուժման նպատակով չեն մեկնի արտերկիր: Վերջին տարիներին մեր կենտրոնը վերածնունդ է ապրում՝ կատարվում են շինարարական աշխատանքներ, վերանորոգումներ նաև  բուժման որակյալ արդյունք ապահովելու համար ձգտում ենք համալրել կենտրոնը նորագույն բուժտեխնիկայով, որի վառ ապացույցն է ճառագայթային բժշկությունը զարգացնելու նպատակով հայ-իրանական համագործակցության շրջանակում կատարված ձեռք բերումը»,-ասաց Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:

Հայ-իրանական բժշկական հուշագրի ստորագրումն ամփոփվեց երկու երկրների ներկայացուցիչների կողմից միմյանց խորհրդանշական նվերների փոխանակումով:


22-10-2026

Վաղ հայտնաբերումը փրկում է կյանքեր. Արթուր Ավետսիյանը՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման մասին

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի, վաղ հայտնաբերման և կանխարգելիչ հետազոտությունների կարևորության մասին Կենտրոն ՀԸ «Կարևոր թեմա» հաղորդման եթերում խոսել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×