NEWS

«Երազում եմ գա այն օրը, երբ յուրաքանչյուր կին, տանը նստած, կստանա ծրար, որում կներկայացվի կրծքագեղձի պարտադիր անվճար հետազոտման և կանխարգելման մասին իրազեկություն»

2015-ի սեպտեմբերի 4-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպված Կծքագեղձի քաղցկեղին նվիրված միջազգային 2-րդ աշնանային սիմոզիումին մասնակցեցին կրծքագեղձի քաղցկեղից բուժված կանայք, ովքեր միավորվել են Եվրոպա Դոննա Հայաստան կազմակերպությունում: Նրանց թվում էր Սուսաննա Սերոբյանը ք. Երևանից: Հոգեբանական և ֆինանսական դժվարին փուլերից հետո նրան սպասվում էր բուժման արդյունավետ ելք: Ժամանակը ցույց տվեց, որ Սուսաննայի համար հիվանդությունը հաղթահարելի է: Ինչպես ինքն է նշում. «Հանուն ընտանիքիս իրավունք չունեմ խնդիրը չհաղթահարել և առաջ չգնալ»: Իսկ առաջ գնալու հետ կապված Սուսաննան դեռ շատ երազանքներ ու ցանկություններ ունի, որոնց մասն է կազմում կրծքագեղձի քաղցկեղը կանխարգելելու համար կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացումը, նման խնդիր ունեցող կանանց ինտեգրումը հասարակության մեջ, տարբեր սիմպոզիումների կազմակերպումը և բազմաթիվ այլ խնդիրների հաղթահարումը: Այդ առումով Սուսաննան արդեն իսկ որոշակի քայլեր է նախաձեռնել՝ մասնակցելով սիմպոզիումին:     

Կրծքագեղձի քաղցկեղն  անկոչ հյուրի պես  ե՞րբ  «այցելեց»:

-Խնդիրն ինձ անակնկալի բերեց պատահաբար, 2011 թ. դեկտեմբերի 15-ին, չնայած այն հանգամանքին, որ իմ առողջության նկատմամբ հետևողական եմ եղել ու պարբերաբար, տարին մեկ անգամ այցելել եմ բժշկի՝ կանխարգելիչ հետազոտության: Ես 43 տարեկան էի: Այնպես ստացվեց, որ վերջին երկու տարում չգնացի հետազոտության, և ժամանակային հենց այդ կտրվածքում հայտնվեց խնդիրը:

Այդ պահին ի՞նչ զգացիք…

-Վախ, հուզմունք, սարսափ…
 
Խնդիրը հաղթահարելու համար բուժման ի՞նչ ուղի անցաք:

- Անցել եմ բարդ ու ծանր ուղի: Բուժումս իրականացվել է ամենաժամանակակից մեթոդներով, որոնք անմատչելի են շատերիս համար: Ստիպված դիմել ենք մեր բարեկանմներին, ընկերներին, ովքեր հնարավորինս օգնել են գումարով, դեղերի ձեռքբերումով: Բուժվել եմ Հայաստանում, ցավոք, պետության կողմից օժանդակությունը մեծ չէր նման խնդիր ունեցողների համար: Տարել եմ վիրահատություն, անցել քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա:

Ինչպե՞ս եք Ձեզ զգում հիմա:

- Հիմա առողջ եմ: Ամուսնացած եմ, ունեմ եռյակ տղա, նրանք 11 տարեկան են, հանուն նրանց իրավունք չունեի չհաղթահարել…  Ներկայում անհրաժեշտ է հետևողականորեն այցելել բժշկին:

Որպես խնդիրը   հաղթահարած անձ, Ձեր խոսքն՝ ուղղված գեղեցիկ սեռին:

-Մեր կանանց խորհուրդ կտամ անպայման հետևեն իրենց առողջությանը և թույլ չտան, որ խնդիրը հասնի ծայրահեղ լուծման: Անգամ առողջ կանայք պետք է գոնե տարին մեկ անգամ այցելեն բժշկի, քանի որ ոչ-ոք ապահովագրված չէ խնդրից:

Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելուց հետո խնդրին առնչվող ի՞նչ բաց հարցեր եք տեսնում: 

- Խնդիրների մեծ մասն առաջանում են անիրազեկվածությունից: Առհասարակ, կրծքագեղձի քաղցկեղի խնդիրը կարելի է բաժանել երեք փուլի:  Առաջինը և ամենակարևոր փուլը կանխարգելումն է, որտեղ պետության դերը շատ կարևոր է: Երազում եմ գա այն օրը, երբ յուրաքանչյուր կին, տանը նստած, կստանա ծրար, որում կներկայացվի կրծքագեղձի պարտադիր անվճար հետազոտության և կանխարգելման մասին տեղեկություն: Մեր երկրի առողջապահական համակարգն առայժմ մասամբ է կարողանում աջակցել այս խնդրին: Ուստի մեր ջանքերն հարակվոր է ուղղել այս խնդրի մասին բարձրաձայնելուն: Քաղցկեղը մեր հասարակության սոցիալական խնդիրներից է: Երկրորդ կարևոր փուլը բուժվող հիվանդների իրազեկվածության խնդիրն է, որի պակասն առավել ապրումների տեղիք է տալիս: Նրանց անհրաժեշտ է ունենալ ուղեցույց: Երրորդ խնդիրը բուժված հիվանդների հասարակություն վերաինտեգրվելու խնդիրն է: Ազգային տեսակով պայմանավորված, շատերը թաքցնում են խնդիրը թե՛ հայտնաբերումից և թե՛ բուժումից հետո:

Այսպիսով, հասարակությունը չի տեղեկանում բուժման արդյունավետ ելքերի մասին, և շրջանառվում է միայն վատ ելքերին վերաբերող տեղեկատվություն: Այս բացը հնարավոր է ծածկել՝ կազմակերպելով ֆլեշմոբ, հեռուստատեսային հաղորդումներ, սոցիալական գովազդ և այլն: Շատ կարևոր է կազմակերպել սեմինարներ, որտեղ կհանդիպեն բժիշկ-հիվանդ-ապաքինված հիվանդ եռյակը:


Որպես կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կին ու ԵվրոպաԴոննա կազմեկերպության անդամ, իմ հետագա գործունեությունն ուզում եմ նվիրել կանանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: 


20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×