News

Եվս մեկ հաջողված գիտական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը, ավարտեց իր աշխատանքները

Եվս մեկ հաջողված գիտական միջոցառումը՝ Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսը, ավարտեց իր աշխատանքները՝ արձանագրելով, որ հայկական ուռուցքաբանության զարգացման մեջ ամենամյա Կոնգրեսն իր ուրույն տեղն ու դերն ունի: 

Քաղցկեղի բուժմանն ու կանխարգելմանը նվիրված շուրջ 50 զեկույց, 300-ից ավելի պատվիրակներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Հնդկաստանից, Եվրոպայից, Իրանից, Քաթարից, Վրաստանից, Ուրուգվայից և Ուկրաինայից, փորձի փոխանակում և խնդիրների քննարկում:

Կոնգրեսի ավարտին ընտրվեցին հայաստանյան լավագույն 3 զեկուցողները՝ Տիգրան Բյուզանդյանը, Արտեմ Գրիգորյանը և Հայկ Բաբայանը։ Վերջիններիս տրամադրվեց գիտաթոշակ` բացառապես հետագա գիտական առաջխաղացման նպատակով (բարձր վարկանիշով գիտական հանդեսներում տպագրվելու, արտերկրում գիտաժողովներին ու թրեյնինգներին մասնակցելու և այլնի համար):

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր զեկուցողներին, մասնակիցներին, գործընկերներին և կազմակերպիչներին, որ իրականություն դարձրին #AOC2024 Հայկական ուռուցքաբանական IV կոնգրեսը:

Լիահույս ենք, որ բոլորով կրկին կհանդիպենք հաջորդ տարի՝ Հայկական ուռուցքաբանական հոբելյանական՝ V կոնգրեսին:

2-րդ օրվա լուսանկարները՝ bit.ly/3w5WZab

 

2024 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՆ
 
Ոսկե հովանավորներ
Հոֆմանն Լյա Ռոշ ընկերություն
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ
SNIBE diagnostic
Թեոֆարմա
 
Արծաթե հովանավոր
Bestsmart medical
Elekta
 
Բրոնզե հովանավորներներ
MedPro բժշկական սարքավորումներ ներմուծող ընկերություն
Armed Technica
BostonJene
ԱՐ-ՄԵԴԻԿԱ
ABBOT դեղագործական ընկերություն
 
Գործընկերներ
Diavant
SIEMRISE MEDICAL SUPPLY
LIQVOR հայաստանյան դեղագործական ընկերություն
Լե Լաբողատուաղ Սեղվիե
Prom-Test լաբորատորիաների ցանց
BIOCAD ռուսաստանյան բիոտեխնոլոգիական ընկերություն
QUANTA: medical devices and disposables 

28-11-2025

Հայաստանում կիրառվում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները. «Բաց հարթակի» տաղավարում ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանն է

Առաջինի լրատվական ալիքի «Բաց հարթակի» տաղավարում ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը խոսել է ՈՒԱԿ-ի դերի, կարևորության, ուռուցքաբանության ոլորտի

24-11-2025

Թոքի քաղցկեղ․ տարածված միֆերը և իրականությունը

Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռ շատ սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերն ու դրանց

13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×