News

Եզակի վիրահատություն ՈՒԱԿ-ում․ բարդ տեղակայումով թոքի ուռուցքի հեռացում

 ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել բարդ տեղակայումով թոքի ուռուցքի հեռացման եզակի վիրահատություն:

Ինչպես պարզաբանեց ՈւԱԿ-ի Թոքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանը, վիրահատությունը բարդ էր, և նման վիրահատություններ մեր երկրում քիչ են կատարվում։

56 տարեկան հիվանդի մոտ մի քանի ամիս առաջ ախտորոշվել էր ձախ թոքի կենտրոնական քաղցկեղ վերին բլթի տեղակայմամբ։ Ուռուցքը վերիֆիկացվել էր բրոնխոսկոպիկ հետազոտությամբ։ ԿՏ հետազոտության տվյալներով ուռուցքը սերտ հարում էր թոքային զարկերակին, և կասկած կար, որ այն աճում է թոքային զարկերակի ճյուղերի վրա։ Երկու կուրս նեոադյուվանտ քիմիաթերապիայից հետո դիտվեց որոշակի դրական դինամիկա, սակայն կրկնակի ԿՏ հետազոտությունը ցույց տվեց, որ ուռուցքի՝ զարկերակային ճյուղերին հարող հատվածը դեռ պահպանվում է։

Նման տեղակայմամբ ուռուցքների դեպքում, որպես կանոն, Արմեն Խանոյանի խոսքով, կատարվում է պնևմոնէկտոմիա, այսինքն, թոքը հեռացվում է ամբողջությամբ։ Սակայն մեր վիրաբույժները որոշեցին գնալ ավելի բարդ, բայց պացիենտի համար ավելի ճիշտ ճանապարհով։

«Մենք որոշում կայացրեցինք կատարել բրոնխովասկուլյար պլաստիկ վիրահատություն, որը թույլ է տալիս պահպանել թոքի ստորին բիլթը։ Փառք Աստծո, մենք կարողացանք թոքային զարկերակը կտրել, առաջացած բավականին մեծ դեֆեկտը կարել, բրոնխը կտրել և նույնպես պլաստիկ կարել։ Այսինքն, մենք կատարեցինք իր ծավալով ռադիկալ վիրահատություն, չանելով պնևմոնէկտոմիա։ Որակական առումով, հետվիրահատական առումով սա շատ լավ վիրահատություն է երիտասարդ հիվանդի համար», - ասաց վիրաբույժը։

Վիրահատությունը կատարել են Թոքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Խանոյանը, վիրաբույժ Հայկազ Զաքարյանը, կլինիկական օրդինատոր Սարիկ Մելքոնյանը, անէսթեզիոլոգ Ստեփան Ֆարսյան։

Նշենք, որ Թոքային վիրաբուժության բաժանմունքը Արմեն Խանոյանի գլխավորությամբ մի քանի ամիս է ինչ գործում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, բայց արդեն զգալի հաջողություններ է գրանցել։ Բաժանմունքում կատարվել են մի շարք եզակի բարդ վիրահատություններ։ Մասնավորապես, մայիսին կատարվեց բրոնխն ու շնչափողը ախտահարած ուռուցքի հեռացում, երբ նման ուռուցքները սովորաբար ոչ վիրահատելի են համարվում։


16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×