News

Հայ-ռուսական առողջապահական 7-րդ ֆորումն անցկացվել է ՈՒԱԿ-ում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր անցկացվել է «Հայ-ռուսական առողջապահական 7-րդ ֆորում»-ը:
Տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ֆորումի մասնակիցները շրջայց կատարեցին կենտրոնով՝ ծանոթանալով ՈՒԱԿ-ի շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, կատարված աշխատանքներին:
Այնուհետև, ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճում տեղի ունեցավ «Հայ-ռուսական առողջապահական 7-րդ ֆորում»-ի պաշտոնական բացման արարողությունը, որի ընթացքում ելույթով հանդես են եկել երկու երկրների առողջապահության նախարարները:
«Հայ-ռուսական առողջապահական 7-րդ ֆորում»-ը հատկանշական է կենտրոնի համար. ֆորումի ընթացքում ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և ՌԴ Ն.Ն. Պետրովի անվան Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի միջև:
Այս հուշագիրը նոր թափ է հաղորդելու երկու երկրների առողջապահական կառույցների համագործակցությանը, հնարավորություն է ընձեռելու վերապատրաստելու մասնագետներին, ձեռք բերելու նոր սարք-սարքավորումներ, ավելացնելու ծառայություններ, բուժման նոր՝ ժամանակակից մեթոդներ, համատեղ ջանքերով կատարելու բարդ և եզակի վիրահատություններ՝ ի բարօրություն մեր երկրի քաղաքացիների:
Ֆորումի ՈՒԱԿ-ում անցկացումը ևս մեկ ընդգծում է կենտրոնի՝ արդեն 75 տարվա առողջապահական համակարգում ունեցած դերը:

 

14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×