News

Հայաստանում եզակի որակավորում ողնաշարային վիրաբուժության ոլորտում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի վնասվածքաբան-օրթոպեդ Կարապետ Անտոնյանը AO Spine-ի կողմից ստացել է սերտիֆիկացում՝ որպես մասնագետ, ով տիրապետում է ողնաշարային բոլոր տեսակի պաթոլոգիաների բուժման մեթոդներին։ Նշենք, որ նա այս որակավորմամբ եզակի մասնագետ է Հայաստանում։
 
Մեկ տարվա ինտենսիվ կրթության և վերապատրաստման ընթացքում, որին մասնակցում էին 100 բժիշկներ ամբողջ աշխարհից, մեր մասնագետը կատարելագործել է թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներն ու հմտությունները։ Այս փորձառությունը հնարավորություն է տվել ոչ միայն միջազգային լավագույն փորձը ներմուծելու և տեղայնացնելու մեր կենտրոնում, այլ նաև հաստատելու համագործակցություն ոլորտի առաջատար մասնագետների հետ։
 
AO SPINE-ը աշխարհում առաջատար մասնագիտական հարթակներից է, որը նպաստում է ողնաշարային վիրաբուժության զարգացմանը՝ գիտական հետազոտությունների, կրթական ծրագրերի և մասնագիտական փոխանակման միջոցով։

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է

24-10-2025

Կոլոռեկտալ քաղցկեղ․ միջազգային գիտաժողով՝ ՈւԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ

Հոկտեմբերի 18–19-ին առցանց ձևաչափով կայացավ Բժիշկ Րաֆֆի Հովհաննիսյանի անվան 4-րդ միջազգային բժշկական գիտաժողովը, որը նվիրված էր կոլոռեկտալ քաղցկեղի կանխարգելման, ախտորոշման և բուժման արդի

22-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքար. ՈՒԱԿ-ում հետազոտվել են կին դատապարտյալները

ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագիտական աջակցությամբ կին դատապարտյալների շրջանում իրականացվել է անվճար մամոգրաֆիկ
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×