NEWS

Հայկական ուռուցքաբանական կոնգրես․ 5-րդ հոբելյանական տարի

Հայկական ուռուցքաբանական 5-րդ հոբելյանական կոնգրեսի աշխատանքներն արդեն սկսված են: «Հայկական ուռուցքաբանություն․ Համաշխարհային չափանիշներին համընթաց» խորագրով 2025 թ․ փետրվարի 1-2-ը կհանդիպենք Ծաղկաձորում՝ մեր երկրում ուռուցքաբանության խնդիրները պատշաճ բարձրաձայնելու, ժամանակին համընթաց համաշխարհային նորարարական մոտեցումները Հայաստանում ներդնելու և պահպանելու մեխանիզմները քննարկելու համար։

Կոնգրեսին կարող եք մասնակցել երկու կարգավիճակով՝ որպես պատվիրակ և/կամ որպես զեկուցող։ Ձեր զեկույցը Հայատանում ուռուցքաբանության ոլորտում ամենահեղինակավոր հարթակում ներկայացնելու ցանկության դեպքում խնդրում ենք ուղարկել Ձեր ամբողջական անունը, գիտական աստիճանը, հաստատության անվանունը, զեկույցի վերնագիրը, հակիրճ նկարագիրը 3 լեզվով (հայերեն, անգլերեն, ռուսերեն) և ինքնակենսագրականը nco@congress@gmail.com էլեկտրոնային հասցեին։ Կոնգրեսի ընթացքում զեկույցի տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն։

Զեկույցների ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 22-ն է։ Ներկայացվող զեկույցների ամբողջական ցանկը կհրապարակվի հունվարի 6-ին։

Անկախ մասնակցության ձևաչափից գրանցումը պարտադիր է։

Կոնգրեսի մասնակցությունը վճարովի է։

Հայկական ուռուցքաբանական 5-րդ հոբելյանական կոնգրեսի մասին հավելյալ ինֆորմացիան կայքում՝ https://aoc.oncology.am/congress/2025-congress/

Կոնգրեսին մասնակցելու գրանցման հայտը՝ https://aoc.oncology.am/join/

Կոնգրեսը ներկայացված է ՇՄԶ հավաստագրման։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 010 20 50 50 և 098 55 05 45 հեռախոսահամարներով։

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×