News

ՀՀ օրենքով՝ բժշկական կազմակերպություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան  քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական  կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող  բժշկական կազմակերպություններում մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող  վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:

Ինչպե՞ս վճարել անկանխիկ բժշկական ծառայությունների դիմաց

ՊՈՍ տերմինալի միջոցով

·         քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը,

·         անհպում վճարում` համապատասխան « ))) » նշանն ունեցող վճարային քարտը կամ հեռախոսը մոտեցնել տերմինալին:

Վճարային տերմինալի միջոցով

·         բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալի միջոցով փոխանցել գումարը:

Բջջային հավելվածի միջոցով

·         բանկի բջջային հավելվածի համապատասխան բաժնում բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին կատարել փոխանցում,

·         QR կոդի սքանավորման միջոցով,

·         Էլ. դրամապանակում առկա միջոցներով:

Բանկային փոխանցման միջոցով

·         բժշկական կազմակերպության բանկային հաշվեհամարին բանկի որևէ մասնաճյուղից փոխանցել գումարը:


16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×