NEWS

Կլինիկական բացառիկ դեպք. որովայնի խոռոչի հսկա մետաստատիկ ուռուցքը ամբողջությամբ հեռացվել է

ՈւԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1951թ. ծնված տղամարդ՝ գանգատվելով որովայնի շրջանում բութ ցավերից, որովայնի չափերի զգալի մեծացումից և ընդհանուր արտահայտված թուլությունից։

Պացիենտը նախկինում՝ 2022 և 2024 թվականներին, ենթարկվել է վիրահատական միջամտությունների ձախ ստորանրակային շրջանի գոյացության կապակցությամբ, որի հյուսվածաբանական քննությամբ ախտորոշվել էր միքսոֆիբրոսարկոմա։

Կենտրոնում արված հետագա համալիր հետազոտություններով հայտնաբերվել է որովայնի խոռոչում հսկա գոյացություն՝ մոտավորապես 24×10.1×23.2 սմ չափերով, առանց հարակից օրգանների ակնհայտ ներթափանցման նշանների։ Միաժամանակ արձանագրվել են նաև աջ թոքի մետաստատիկ ախտահարման տվյալներ ։

Կատարված տրեպան բիոպսիայի արդյունքում հաստատվել է մեզենխիմալ ծագման ուռուցք, որը հյուսվածաբանական պատկերով լիովին համընկնում է նախկինում հեռացված միքսոֆիբրոսարկոմայի հետ։ Վերջնական ախտորոշումը ձևակերպվել է որպես՝ որովայնի խոռոչի ոչ օրգանային հսկա մետաստատիկ միքսոֆիբրոսարկոմա։

Հիվանդին իրականացվել է լայնածավալ վիրահատություն՝ լապարատոմիա, ուռուցքի ամբողջական հեռացում, մեծ ճարպոնի մասնահատում և փոքր կոնքի դրենավորում։ Վիրահատական նյութի պաթոհիստոլոգիական քննությունը ցույց է տվել բարձր աստիճանի (high grade) սարկոմա՝ բազմակորիզ բջիջների առկայությամբ և մեռուկի օջախներով, ինչը վկայում է ուռուցքի ագրեսիվ բնույթի մասին։

Այս կլինիկական դեպքի կարևորությունը պայմանավորված է մի քանի հանգամանքով։ Առաջին հերթին՝ ուռուցքը չափը հսկայական է, զբաղեցնում էր որովայնի խոռոչի մեծ հատված։ Սակայն առավել ուշագրավ է այն փաստը, որ փափուկ հյուսվածքային միքսոֆիբրոսարկոմայի հսկա չափերի մետաստազի առկայությունը որովայնի խոռոչում հազվադեպ է։ Սովորաբար այս հիվանդությունը զարգանում է փափուկ հյուսվածքներում (հաճախ՝ վերջույթներում), իսկ որովայնի խոռոչում նման ծավալի մետաստատիկ գոյացությունների առաջացումը դիտվում է որպես բացառիկ դեպք։

Ներկայացված դեպքը ընդգծում է ինչպես հիվանդության ագրեսիվ ընթացքը և ռեցիդիվացման բարձր ռիսկը, այնպես էլ ժամանակին և ճիշտ կազմակերպված վիրաբուժական մոտեցման կարևորությունը նույնիսկ նման բարդ և հազվադեպ կլինիկական իրավիճակներում։

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×