NEWS

Կրծքի ձևավորում առանց իմպլանտի և ազատ լաթի կիրառման․ ՈՒԱԿ մասնագետը վերապատրաստվել է GoldyLock տեխնիկայի կիրառման վերաբերյալ

Կրծքի ձևավորում առանց իմպլանտի և ազատ լաթի կիրառման․ ՈՒԱԿ մասնագետը վերապատրաստվել է GoldyLock տեխնիկայի կիրառման վերաբերյալ

ՈՒԱԿ Մամոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուռուցքաբան Լուսինե Ջիլավյանը հունիս ամսին վերապատրաստում է անցել Սանկտ Պետերբուրգ քաղաքում, Ն․Ն․ Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում՝ «Կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբուժություն» թեմայով։

453505971 1036257641842720 7682983982595890756 n

Նորարական այս մեթոդը հայտնի է նաև GoldyLock անվանմամբ և թույլ է տալիս կատարել մաստէկտոմիա՝ ապահովելով կրծքի էսթետիկ տեսքը՝ խուսափելով հետագա իմպլանտավորումից։

Իրականացվում է կրծքագեղձի ենթամաշկային հեռացում պահպանելով․

  • մաշկը,
  • ենթամաշկային ճարպաբջջանքը
  • պտուկ արեոլային կոմպլեքսը, եթե այն ախտահարված չէ։

    453172177 1036257678509383 6432887951521691425 n  453207872 1036257631842721 6519649199391264796 n

    GoldyLock մեթոդի կիրառումը հնարավորություն է տալիս մեկ վիրահատության ընթացքում իրականացնել կրծքագեղձի հեռացում և վերականգնում։ Առավելություններից մեկն այն է, որ այն թույլ է տալիս խուսափել հետվիրահատական որոշ բարդություններից և արագ է վերականգնվում։Մեթոդն արդեն իսկ հաջողությամբ ներդրվել և կիրառվել է ՈՒԱԿ-ում։

    453403912 1036257721842712 4035585976124012131 n

    Փորձելով մշտապես քայլել ժամանակին համընթաց և չզիջել առաջատար կենտրոններին, ՈՒԱԿ-ը կարևորում է մասնագետների բարձր պատրաստվածությունը և ոլորտի առաջատար կենտրոնների հետ գործընկերային հարաբերությունների շարունակականությունը։

20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×