News

«Մեր երկրագունդը, մեր առողջությունը»․ այսօր Առողջության համաշխարհային օրն է

«Մեր երկրագունդը, մեր առողջությունը» (Our planet, our health). այս կարգախոսով է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում 2022 թվականի ապրիլի 7-ը՝ Առողջության համաշխարհային օրը (World Health Day)։

ԱՀԿ-ն համաշխարհային հանրության ուշադրությունն է հրավիրում այն անհապաղ գործողությունների վրա, որոնք անհրաժեշտ են մարդկանց առողջության և Երկիր մոլորակի պահպանման համար։

Ըստ կազմակերպության, տարեկան 13 մլն մարդ մահանում է էկոլոգիական՝ միանգամայն կանխարգելելի խնդիրների պատճառով։ Օդի աղտոտվածությունը, անառողջ սնունդը, ջերմոցային գազերը, օվկիանոսների հատակին և լեռնագագաթներին հասած պլաստիկը նպաստում են զանգվածային ճարպակալությանը, քաղցկեղների և սիրտ-անոթային հիվանդությունների աճին։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, ելնելով օրվա խորհրդից, ևս մեկ անգամ կոչ է անում մեր ազգաբնակչությանը՝ եղե՛ք զգոն և ուշադիր ձեր, ձեր մտերիմների, ինչպես նաև ձեզ շրջապատող միջավայրի նկատմամբ։ Հիշե՛ք՝ ձեր առողջության պահպանման գրավականներից մեկը նաև այդ միջավայրի պահպանումն է։

Իսկ մենք շարուանկում ենք անդադար աշխատել ձեր առողջության, երկարակեցության, կյանքի որակը լավացնելու համար: Մեր կենտրոնի անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայում, որ դուք լինեք առողջ:


14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×