News

Մետաստազներ. բուժումը հնարավոր է

Մեր օրերում քաղցկեղը դադարել է անբուժելի հիվանդություն համարվել: Սակայն շատ դեպքերում ուռուցքային պրոցեսը հայտնաբերվում է ուշ շրջանում, երբ հիմնական ուռուցքն արդեն մետաստազների տեսքով տարածվում է է այլ օրգաններ: Այս իրավիճակներում բուժման հաջողությունը որոշվում է բժշկական կենտրոնի տեխնիկական հագեցվածության մակարդակով, ուռուցքաբանների պրոֆեսիոնալիզմով և մետաստազների դեմ պայքարի նրանց կարողությամբ, լավագույն ռազմավարության ընտրությամբ՝ հաշվի առնելով հիվանդի անհատական առանձնահատկությունները: 


Ամենախոցելի օրգանը


Չարորակ ուռուցքների մետաստազների ամենահաճախ հանդիպող տեղակայումը լյարդն է: Ըստ վիճակագրության, մետաստազներով պայմանավորված ուռուցքները լյարդում 20 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան առաջնային ուռուցքային օջախները:  Սա պայմանավորված է լյարդի ունիկալ արյունամատակարարմամբ: Ըստ էության հանդիսանալով օրգանիզմի ունիվերսալ ֆիլտր՝ լյարդն արյուն ստանում է երկու աղբյուրից՝ լյարդային զարկերակից և դռներակից: Այդ պատճառով  արյան հոսքով տարածվող մետաստազները հաճախ «նստում» են հենց այս օրգանում: 


Լյարդում մետաստազներ հաճախ առաջանում են այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են.

    աղիների քաղցկեղը, թոքերի քաղցկեղը, երիկամների քաղցկեղը, կրծքագեղձի քաղցկեղը, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, ստամոքսի, ձվարանների, փափուկ հյուսվածքների չարորակ ուռուցքները, նեյրոէնդոկրին ուռուցքները, մելանոման և այլն:

Բուժման ժամանակակից մոտեցումները


Լյարդում մետաստազներով հիվանդի համար հիմնական ռիսկը պայմանավորված է այս օրգանի անմիջական քայքայմամբ, որը բերում կյանքին սպառնացող լյարդային անբավարարության զարգացման: Սակայն բուժման ժամանակակից եղանակները հնարավորություն են տալիս դանդաղեցնել կամ կանգնեցնել նորագոյացության աճը, բարելավել կյանքի որակը և ավելացնել հիվանդի կյանքի տևողությունը: 


Դիտարկենք այս կլինիկաներում ուռուցքային հիվանդությունների մետաստատիկ բարդությունների ժամանակ կիրառվող բուժման մի քանի ժամանակակից եղանակներ:


Նվազագույն միջամտություն՝ առավելագույն արդյունք


Ներզարկերակային քեմոէմբոլիզացիան (ՔԷ) քիչ միջամտական եղանակ է, որը կիրառվում է լյարդի չարորակ ուռուցքների վերացման նպատակով: ՔԷ ապահովում է քիմիաթերապևտիկ դեղամիջոցների բարձր կոնցենտրացիան անմիջապես ուռուցքի մեջ՝ ներմաշկային ներզարկերակային կաթետրի օգնությամբ: . Ընդ որում իրականացվում է նաև ուռուցքի հյուսվածքները սնող զարկերակների էմբոլիզացիա (խցանում):


Պրոցեդուրայի հակաուռուցքային էֆեկտը հիմնված է ՝

    քիմիաթերապևտիկ դեղամիջոցների բարձր կոնցենտրացիայի ապահովում անմիջապես ուռուցքի հյուսվածքներում՝ առանց առողջ հյուսվածքների և ողջ օրգանիզմի վրա բացասական ազդեցության, տեղային արյունամատակարարման խանգարման շնորհիվ ուռուցքի շրջանում հակաուռուցքային դեղամիջոցների երկարատև պահպանում , ուռուցքային բջիջներին թթվածնի և սննդարար նյութերի մատակարարման ընդհատում :


Ներզարկերակային քեմոէմբոլիզացիան սովորաբար լավ է տարվում: Առավել տարածված կողմնակի ազդեցություն է հանդիսանում այսպես կոչված հետէմբոլիզացիոն համախտանիշը (ցավային համախտանիշ, սրտխառնոց, փսխում), որը հեշտությամբ պաշարվում է դեղորայքի օգնությամբ և անցնում է մի քանի օրվա ընթացքում: Համակարգային քիմիաբուժությանը բնորոշ կողմնակի ազդեցությունները, ինչպիսիք են մազաթափությունը կամ ոսկրածուծի ֆունկցիայի ընկճումը, ներզարկերակային քեմոէմբոլիզացիայի ժամանակ չեն զարգանում: Հիվանդների մեծ մասը կարող է բուժ. հաստատությունից դուրս գրվել բուժման հենց հաջորդ օրը: 


Քիչ ինվազիվ միջամտության ևս մեկ տարբերակ է հանդիսանում ուռուցքի ներմաշկային ռադիոհաճախականության աբլացիան, որը կիրառվում է թոքերում և որոշ այլ օրգաններում մետաստազների առկայության դեպքում: Համակարգչային տոմոգրաֆի հսկողության տակ մաշկի միջով ուռուցքի մեջ մտցվում է ասեղ, որի օգնությամբ ուռուցքի վրա իրականացվում է ռադիոհաճախականության ազդեցություն՝ բերելով շրջապատող հյուսվածքների ջերմաստիճանի բարձրացման:  Եղանակի արդյունավետությունը որոշվում է ազդեցության ճշգրտությամբ, ինչպես նաև բարձր ջերմաստիճանի նկատմամբ առողջ բջիջների համեմատ ուռուցքային բջիջների բարձր զգայնությամբ:


Նմանատիպ բուժումն անհրաժեշտ է այն հիվանդներին, ովքեր չեն արձագանքում ստանդարտ քիմիաբուժությանը և ճառագայթային բուժմանը: Այս եղանակը ցուցված է նաև այն հիվանդներին , ովքեր չեն կարող վիրահատվել՝ կապված օրգանիզմի ընդհանուր թուլության հետ, մագիստրալ անոթներին մոտ տեղակայված ուռուցքային աճի օջախների և այլ պատճառներով:


Լյարդում, թոքերում  և այլ օրգաններում մետաստազների առկայության դեպքում կիրառվող քիչ ինվազիվ միջամտությունները հնարավորություն են տալիս զգալիորեն դանդաղեցնել կամ լիովին կանգնեցնել չարորակ նորագոյացությունների աճը, պահպանել ախտահարված օրգանի ֆունկցիան, և հետևաբար զգալիորեն բարձրացնել հիվանդի կյանքի որակն ու տևողությունը:


06-11-2025

Բացառիկ վիրահատություն․ հսկայական խոնդրոսարկոմա ուռուցքի հեռացում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ս. Սեինյանի անվան հենաշարժիչ համակարգի ուռուցքաբանության բաժանմունքում վերջերս կատարվել են երկու բարդ և ծավալուն վիրահատական միջամտություններ, որոնք առանձնանում են

05-11-2025

Visit of Professor Wenlin Wang to the National Center of Oncology: Joint Surgery and Knowledge Exchange

  We were honored to welcome Professor Wenlin Wang, Head of the Institute of Chest Wall Surgery at the Second Traditional Chinese Medicine Hospital, Guangzhou, China, to the National Center of

30-10-2025

Ովքե՞ր կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի անվճար սքրինինգ

Կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված չարորակ նորագոյացություններից է։ Հիվանդության վաղ հայտնաբերման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը մամոգրաֆիկ սքրինինգն է, որը Հայաստանում իրականացվում է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×