News

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նախաձեռնեց և իրականացրեց ծառատունկ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նպատակներից է մարդկանց մոտ ձևավորել պատասխանատու վարքագիծ ոչ միայն սեփական առողջության, այլև շրջակա միջավայրի հանդեպ: 

Այս առիթով այսօր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը նախաձեռնեց և իրականացրեց ծառատունկ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում:

Ծառատունկին մասնակցեցին ՈՒԱԿ ղեկավար կազմը, բժշկական անձնակազմը, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչներ: 

Հայաստանում կանաչ տարածքների ավելացումը պետք է դառնա նպատակ բոլորիս համար: Գործընթացի շարունակական բնույթ կրելու նպատակով Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ծառատունկի գաղափարի էստաֆետը փոխանցեց NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին՝ ի դեմս ծառատունկին մասնակցող ԻՀԱԿ-ի տնօրեն Ստեփան Աթոյանի: 

Մեր կոչն է, որպեսզի այլ կենտրոնները ևս միանան մեր կանաչապատման արշավին և ունենանք ավելի #ԿանաչՀայրենիք, ավելի #ԱռողջՀայրենիք: 

Վստահ ենք՝ հայրենիքի հանդեպ ցուցաբերվող ուշադրությունն ու աջակցությունը շատ մոտ ապագայում կտան իրենց պտուղները:

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×