NEWS

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայությունները ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում

Ապրիլի 23-ին Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային  կենտրոնում վերաբացվեց լաբորատոր ծառայությունը` ներառելով այս ոլորտի ախտորոշիչ բոլոր ծառայությունները մեկ համակարգի մեջ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար բ.գ.դ. Զառա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց նորաբաց լաբորատոր ծառայության մանրամասները:  

–   Նախկինում կենտրոնում գործող 5 լաբորատոր ծառայությունները գործելու են մեկ բաժանմունքում: Կենսաքիմիայի, կրիտիկական իմունոլոգիայի, միկրոբիոլոգիայի, արյան և կլինիկական լաբորատորիաներն այսուհետ գործելու են շաղկապված, որպես մեկ ընդհանուր համակարգ:


Որպեսզի մեր հիվանդները չգրանցվեն տարբեր լաբորատորիաներում, խուսափեն ավելորդ քաշքշուկից, գրանցման և հետազոտության ամբողջ համակարգն այժմ կգործի շաղկապված` առանց հիվանդի և նրա հարազատների միջամտության: Արդեն իսկ գործում է ընդհանուր գրանցում, որից հետո արյան ընդհանուր հանձնման կետում հիվանդը հանձնում է արյունն ու մնացած գործընթացն իրականացվում է համակարգի ներսում` առանց հիվանդին ավելորդ անհարմարություններ պատճառելու:

–   Ի՞նչ ծառայություններ են ներդրվել վերաբացված բաժանմունքում:

 
–   Բաժանմունքում կատարվում են կենտրոնին անհրաժեշտ բոլոր լաբորատոր հետազոտությունները, որոնք, բացի ընդհանուր հետազոտություններից, ընդգրկում են նաև ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդների բուժման և դինամիկ հսկողության համար անհրաժեշտ հավելյալ հետազոտություններ: Լաբորատորիայի աշխատակիցները ԱՊՀ   երկրների  Ալերգաբանների և իմունոլոգների միության, ինչպես նաև Ալերգաբանության և իմունոլոգիայի եվրոպական ակադեմիայի անդամներ են: Լաբորատորիան օգտվում է Նիցցայի Հոսպիտալային համալսարանական կենտրոնի, ֆրանսիական «Գիտությունն առանց սահմանների» ասոցիացիայի գիտա-խորհրդատվական և տեխնիկական օգնությունից:


–   Լաբորատորիան ախտորոշման մեծ սպեկտոր ունի, բավականացնու՞մ է, արդյոք, մասնագիտական և տեխնիկական ռեսուրսը:

–   Հիվանդի ախտորոշման և բուժման ռազմավարության կազմակերպման, դեղերի և բուժտեխնիկայի ձեռքբերման առումով ուռուցքաբանությունը թանկարժեք ոլորտ է: Ուստի առավել կարևորվում է հնարավորինս ճշգրիտ, օպերատիվ և նորագույն մեթոդներով աշխատանքի կազմակերպումը` հիվանդի ու նրա հարազատների ֆինանսական երբեմն գերջանքերն արդարացնելու: Ներկայում ամեն կերպ ձգտում ենք աշխատել միջազգային չափանիշներին համապատասխան նաև տեխնիկական հագեցվածությամբ: Բոլոր հետազոտություններն, առանց բազառության, վերահետազոտվում են: Կասկածելի արդյունքներն ուղարկվում են վերահաստատման նաև այլ բժշկական կենտրոններում: Լաբորատորիաների միավորումը, բաժանմունքի վերանորոգումը, տեխնիկական վերազինումը թույլ է տալիս խոսել ոլորտի առաջիկա զարգացման նոր ուղիների մասին:


20-10-2026

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունը․ ՈՒԱԿ մասնագետները՝ «Լույս առավոտ» հաղորդման տաղավարում

Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և իրազեկման ամիսն է։ Այս շրջանում առանձնահատուկ կարևորություն ունեն հիվանդության վաղ հայտնաբերման, կանխարգելիչ հետազոտությունների և առողջության նկատմամբ

19-10-2026

Yerevan Microsurgical Week: Reconstructive Microsurgery at the NCO

From October 11 to 16, the V. A. Fanarjyan National Center of Oncology (NCO) hosted Yerevan Microsurgical Week, an international microsurgical initiative featuring complex reconstructive surgeries,

18-10-2026

Վիրաբուժությունը՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ՈՒԱԿ-ում

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում վիրաբուժական պրակտիկայում՝ նպաստելով բժշկական միջամտությունների պլանավորման, մասնագիտական աշխատանքի և բուժման գործընթացների
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×