News

Պետրիկ Սերգեյ Վլադիմիրի. ՈՒԱԿ-ը համալրում է իր շարքերը միջազգային մասնագետներով

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը համագործակցում է աշխարհի լավագույն կենտրոնների հետ: Ինչպես արդեն գիտեք, մեր մասնագետները անցնում են վերապատրաստումներ այդ կենտրոններում, կատարում փորձի փոխանակումներ: 

Համագործակցությունների շրջանակում է նաև տարբեր կենտրոններում աշխատող մասնագետների այցը ՈՒԱԿ, միասնական վիրահատություններն ու խորհրդատվությունները:

Դե ինչ, ծանոթացեք՝ Պետրիկ Սերգեյ Վլադիմիրի, ով ՈՒԱԿ է եկել Ն.Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտից:

Բժիշկ Պետրիկն ուռուցքաբան-վիրաբույժ է, ինտերվեցիոն ռադիոլոգ: 14 աշխատանքային տարիներից 12-ը բժիշկը կատարել է ասեղային տրեպան բիոպսիաներ՝ ՈՒՁՀ ուղղորդմամբ։

Ոլորտի մասնագետը կարողանում է հաջողությամբ կատարել ինչպես մակերեսային, այնպես էլ տարբեր խորանիստ տեղակայումների բիոպսիաներ: 

Պետրիկը, հաճելիորեն զարմացած լինելով ՈՒԱԿ-ի բժիշկների մասնագիտական հմտություններով, վստահ է՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետների հետ կարողանալու է ոլորտում հասնել ցանկալի արդյունքների:

Բժիշկն այժմ հայերեն է սովորում, պատրասվում է մնալ Հայաստանում, աշխատել ՈՒԱԿ-ում ու իր գիտելիքները ծառայեցնել հանուն բուժառուների առողջության:

14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×