News

Շուրջ 30 պացիենտ ունեն ոչ միայն առողջ, այլև գեղեցիկ ոտքեր. ՈւԱԿ-ում նոյեմբեր ամսվա ընթացքում լազերային եղանակով վարիկոզի բուժումն իրականացվել է բացառիկ արժեքով

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, կարևորելով մեր պացիենտների առողջությունն ու նրանց կյանքի որակի փոփոխությունը, ողջ տարվա ընթացքում իրականացնում է մի շարք ակցիաներ:

Նմանատիպ ակցիա է իրականացվել նորաբաց Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքում. ողջ նոյեմբեր ամսվա ընթացքում լազերային եղանակով երակների լայնացումների (վարիկոզ) բուժումն իրականացվել է ԲԱՑԱՌԻԿ ԱՐԺԵՔՈՎ: Ակցիայից օգտվելու հնարավորություն են ունեցել շուրջ 30 պացիենտ. իրականացվել է էնդովենոզ լազերային օբլիտերացիա։

Այն`

  • արագ է, անցավ, քիչ ինվազիվ, առանց ողնուղեղային (սպինալ) անզգայացման անհրաժեշտության,
  • կատարվում է առանց կտրվածքների և չի թողնում սպի,
  • ապահովում է հիվանդության բուժում:

Այս միջամտության շնորհիվ պացիենտները հնարավորություն են ունենում`

  • վիահատությունից ժամեր անց քայլելու,
  • կրճատվում է ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածը,
  • էլաստիկ տրիկոտաժների կիրառումը կրճատվում է մինչև 1 ամիս,
  • հնարավորինս մինիմալի է հասցվում հետվիրահատական բարդությունների առաջացումը,
  • կարող են հենց նույն օրը տուն գնալ` վերադառնալով իրենց կենսակերպին` առանց նախկինում անհանգստացնող ոտքերի ցավի:

Որպես նպատակ՝ ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ Որպես միջոց՝ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԻՐՈՎ՝ ՈՒԱԿ 

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի

01-06-2025

«Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ Զիլիֆյան

 «Թո՛ղ բոլոր բալիկները լինեն առողջ, խաղաղ երկրում». Գեղամ ԶիլիֆյանԻ դեմս մեր փոքրիկ պացիենտի՝ շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×