News

Թվային տեսախցիկով նոր մանրադիտակը հնարավորություն կտա հեռաբժշկության միջոցով ստանալ երկրորդ կարծիք

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքը համալրվել է նոր սերնդի ևս մեկ սարքով՝ LEICA ընկերության DM750 բազմաֆունկցիոնալ մանրադիտակով, որը ոչ միայն ապահովում է գոյացությունների հետազոտվող նմուշների բարձրորակ պատկերներ, այլև հնարավորություն է տալիս այդ պատկերները տեսանկարահանել։

Մանրադիտակն ունի համակցված մոդուլային թվային Leica ICC50 E տեսախցիկ ծրագրային ապահովումով, ինչը հնարավորություն է տալիս ստացված պատկերները պահպանել սարքի հիշողության մեջ, դուրս բերել էկրանի վրա, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով ուղարկել այլ մասնագետների՝ երկրորդ կարծիք ստանալու նպատակով։

Ինչպես նշեց բաժանմունքի ղեկավար Զարուհի Հարությունյանը, մանրադիտակի այդ լրացուցիչ գարծառույթները հնարավորություն են տալիս հեռաբժշկության միջոցով բարդ դեպքերը քննարկել ինչպես հայաստանյան, այնպես էլ արտեկրի գործընկերների հետ։

«Սա կօգտագործվի ի շահ մեր պացիենտների։ Այսուհետ բոլոր բարդ դեպքերի վերաբերյալ մենք հնարավորություն կունենանք արագ ստանալ էքսպերտային երկրորդ կարծիք, ինչը կնպաստի ճշգրիտ ախտորոշմանը և բուժման ճիշտ մարտավարության ընտրությանը։ Մեր բոլոր գործողությունների նպատակը դա է․ ճշգրիտ ախտորոշում և բուժում», - ասաց նա։


14-10-2025

Փորձը, գիտելիքն և նորագույն տեխնոլոգիաները համադրելով․ համատեղ միջամտություններ Սանկտ Պետերբուրգից ժամանած բժշկի հետ

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է ամրապնդել միջազգային համագործակցությունը․ Հայաստան է այցելել Սանկտ-Պետերբուրգի պետական մանկաբուժական բժշկական համալսարանի

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×