News

ՈՒԱԿ-ի 4-րդ հարկում այսուհետ կգործի Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքը

ՈՒԱԿ-ի 4-րդ հարկում այսուհետ կգործի Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքը, որը ղեկավարելու է անոթային վիրաբույժ Գուրգեն Գրիգորյանը։ 

Բաժանմունքում կատարվելու է երակային և զարկերակային խնդիրներով հիվանդների ախտորոշում և բուժում՝ ժամանակակից մեթոդների կիրառմամբ: Անոթային պաթոլոգիաները հաճախ են հանդիպում ՈՒԱԿ-ում (յուրաքանչյուր ուռուցքային հիվանդ հաճախակի է բախվում անոթային խնդիրների (մասնավորապես՝ երակային) և զարկերակային թրոմբոզների։ Այս բաժանմունքը կարողանալու է արագ արձագանքել առաջացած երակային և զարկերակային բարդություններին և տալ լուծումներ։ 

Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքում կատարվելու են նաև պլանային վիրահատություններ՝ այս կերպ կանխարգելելով անոթային այնպիսի բարդությունները, ինչպիսիք կարող են առաջանալ քիմիաթերապևտիկ բուժում կամ վիրահատական միջամտություն անցնելու ընթացքում կամ դրանցից հետո։ 

Բաժանմունքը ամբողջովին հագեցած է, ունի 16 գործող մահճակալ։ Կարևոր է, որ բաժանմունքը սպասարկելու է ոչ միայն ուռուցքային հիվանդություններ ունեցող քաղաքացիների։ Անոթային և էնդովասկուլյար վիրաբուժության բաժանմունքում կատարվելու են ցանկացած ծավալի վիրահատական միջամտություն և կոնսերվատիվ բուժում, որոնք առնչվում են երակային և զարկերակային խնդիրներին։

Հարցերի դեպքում զանգահարել +374 10205050 հեռախոսահամարով։

 

376787682 801520701983083 428693524628804820 n 376717343 801536761981477 5088931363960384226 n 374367389 801520241983129 7796027189061292235 n 374282199 801520225316464 863646995181527503 n

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝

29-09-2025

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×