News

ՈՒԱԿ մասնագետը մասնակցել է ՌԴ Կազան քաղաքում կայացած «Անհետաձգելի ուռուցքաբանություն» թեմայով կոնգրեսին

ՈՒԱԿ մասնագետը մասնակցել է ՌԴ Կազան քաղաքում կայացած «Անհետաձգելի ուռուցքաբանություն» թեմայով կոնգրեսին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Սերգեյ Սեինյանի անվան ոսկրային ուռուցքաբանության բաժանմունքի բժիշկ-դիմածնոտային վիրաբույժ Սերգեյ Ղազանչյանը հունիս ամսին մասնակցել է ՌԴ Կազան քաղաքում տեղի բժշկական ակադեմիայի և АДИОР СНГ и ЕА կողմից կազմակերպված «Անհետաձգելի ուռուցքաբանություն» թեմայով կոնգրեսին։

450566235 1024197309715420 8510268428925387017 n


ՈՒԱԿ մասնագետը հանդես է եկել «Բիշի ճարպամարմնի օգտագործումը բերանի խոռոչի ուռուցքների բուժման վիրաբուժական փուլում ՝ դեֆեկտների վերականգնման համար» թեմայով զեկույցով։ Բիշի ճարպային մարմինների օգտագործումը հին, բայց ինչպես ցույց է տալիս փորձը, հնացած մեթոդ չէ և շատ դեպքերում լավագույն տարբերակն է համարվում բերանի խոռոչի դեֆեկտները վերականգնելու համար։ 

450553458 1024197296382088 7342635513517891736 n 450586332 1024197319715419 1039547743411536695 n

Մարմնի այլ հատվածից վերցրած լաթերի համեմատ Բիշը պահանջում է լորձաթաղանթի միայն մեկ կտրվածք ներբերանային՝ վերին անցման ծալքի մակարդակում, որը տեխնիկապես շատ պարզ է և չի պահանջում միկրովիրաբուժական միջամտություն։ Այս տարբերակով վիրահատության տևողությունը կրճատվում է 2-3 ժամով։ Հետվիրահատական վերականգնողական շրջանը տևում է 3-5 օր, այդ ընթացքում ճարպային լաթը վերաձևափոխվում է լորձաթաղանթի։ Այն հնարավորություն է տալիս նաև խուսափել հետագա հնարավոր բարդություններից, որոնք հաճախ առաջանում են, երբ վիրահատության համար կիրառվում է մարմնի այլ հատվածից առանձնացված լաթ։

450562413 1024197323048752 8025118254203181585 n

Նմանօրինակ միջոցառումների մասնակցությունը կարևորվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կողմից։ Կոնգրեսի մասնակցության գլխավոր նպատակներից են մասնագիտական փորձի փոխանակումը, նորարարություններին ծանոթանալն ու գործընկերային հարաբերությունների հաստատումը միջազգային տարբեր կազմակերպությունների և մասնագետների հետ։ Մենք կարևորում ենք շարունակական զարգացումը

18-09-2025

Տարիքը խոչընդոտ չէ արդյունավետ բուժման համար․ 89-ամյա կնոջ պատմությունը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Հեռահար ճառագայթային թերապիայի բաժանմունք էր դիմել 89-ամյա կին, ով գանգատվում էր քթի աջ թևի շրջանում առաջացած ուռուցքային

17-09-2025

ՈՒԱԿ գիտական ներուժը․ կենտրոնի մասնագետները մասնակցել են միջազգային գիտաժողովին

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետները հեռավար մասնակցել են «Ադիոր» (Ассоциация директоров и организаторов онкологической радиологии) միջազգային ասոցիացիայի կազմակերպած

13-09-2025

ՈՒԱԿ Լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը վերահավատարմագրվել է ANAB-ի կողմից

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը 2025թ․ վերահավատարմագրվել է ANSI National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից՝ ստանալով
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×