News

ՈՒԱԿ մասնագետները այցելել են Լոնդոնի Սուրբ Քրիստոֆեր հոսպիս և մասնակցել այնտեղ կազմակերպված բազմամասնագիտական ակադեմիային

Հոգալով ոչ միայն մարմնի, այլ նաև հոգու առողջության մասին

Արդեն 1 տարի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Պալիատիվ ծառայության կլինիկայում գործում է հոգեսոցիալական ծառայության թիմ (հոգեբաններ, հոգեբույժ, սոցիալական աշխատող), որն ամենօրյա աշխատանք է անցկացնում ինչպես պացիենտների, այնպես էլ վերջիններիս հարազատաների հետ: Ծառայության գործունեության առանցքում «պալիատիվ խնամքը կյանքի մասին է» գաղափարախոսությունն է:

Հոկտեմբերին ծառայության ղեկավարը և կլինիկական հոգեբաններն այցելել են Լոնդոնի Սուրբ Քրիստոֆեր հոսպիս և մասնակցել այնտեղ կազմակերպված բազմամասնագիտական ակադեմիային:

Սուրբ Քրիստոֆերն առաջին ժամանակակից հոսպիսն է, որը ստեղծել է պալիատիվ խնամքի ուղղության հիմնադիր Սեսիլիա Սոնդերսը։ Նա պալիատիվ խնամքի հիմքում դրել է մարդակենտրոնության սկզբունքը` կարևորվել է անհատն ու իր ընտանիքը․ բուժառուն ևս թիմի մաս է և մասնակցում է որոշումների կայացմանը: 

Սուրբ Քրիստոֆեր հոսպիսում գտնվելու ընթացքում մեր մասնագետներն իրականացրել են կլինիկական զուգայցեր, ունկնդրել դասախոսություններ, ձեռք բերել գործնական հմտություններ, ծանոթացել պալիատիվ խնամքի ժամանակակից մոտեցումներին, այդ թվում՝ վերականգնողական պալիատիվ խնամքի սկզբունքներին, որի հիմնական առանձնահատկությունն ու գլխավոր խնդիրն է պացիենտի ակտիվ ներգրավվածության միջոցով հնարավորինս երկար պահպանել վերջինիս ֆունկցիոնալությունը:

Այցի շրջանակում քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավորություններն ու հիմնական ուղղությունները:

ԼԻՑԵՆԶԻԱ Կ-Բ0-002684․ տրված՝ 12․02․2020թ․։

 

401848876 843392907795862 603958741332981251 n400093940 843392931129193 7029539275840970562 n401748535 843393161129170 2907141293023758804 n401770679 843392897795863 3307414623446059853 n401808864 843393034462516 2882543014237657577 n401809422 843392944462525 1587992832133623452 n

401752003 843393187795834 9153435088017889072 n

19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×