NEWS

ՈՒԱԿ մասնագետները պարգևատրվեցին «Ռազմական համագործակցության» մեդալով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև զինված ուժերի ռազմաբժշկական համակարգի հետ արդյունավետ փոխգործակցության համար «Ռազմական համագործակցության» մեդալով պարգևատրվել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը, Օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ Վարդան Առաքելյանը և Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը։

Պարգևատրման հանդիսավոր արարողության ընթացքում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանն իր ելույթում բարձր գնահատեց քաղաքացիական առողջապահական հաստատությունների և, մասնավորապես, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Նա ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է «սպիտակ բանակի» ներկայացուցիչների ներգրավվածությունը, նրանց մասնագիտական ներուժն ու պատրաստակամությունը՝ նպաստելու զինված ուժերի ռազմաբժշկական կարողությունների զարգացմանն ու զինծառայողների առողջության պահպանմանը։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բարձր գնահատականի համար և վերահաստատեց կենտրոնի պատրաստակամությունը շարունակելու սերտ և արդյունավետ համագործակցությունը պաշտպանության նախարարության հետ։ Նա կարևորեց բուժաշխատողների առաքելությունն ու ակտիվ մասնակցությունը բանակաշինության գործում՝ նշելով, որ բժշկական համայնքի աջակցությունը զինված ուժերին ոչ միայն մասնագիտական պարտք է, այլև հայրենասիրական պատասխանատվություն։

Պարգևատրումը ևս մեկ անգամ փաստում է, որ պետական կառույցների և առողջապահական համակարգի միջև ձևավորված փոխվստահության և գործընկերության մթնոլորտը կարևոր նախադրյալ է երկրի պաշտպանունակության ամրապնդման և զինծառայողների առողջության ապահովման համար։

12-10-2026

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ՈՒԱԿ մասնագետի ասուլիսը

Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է: «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները» թեմայով «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի

10-10-2026

Միզապարկի ուռուցքի համալիր բուժում ՈւԱԿ-ում

ՈւԱԿ Օնկոուրոլոգիական բաժանմունքում միզապարկի տարածված ուռուցքով պացիենտի բուժումն իրականացվել է փուլային՝ համադրելով քիմիաթերապիան, իմունոթերապիան և լապարոսկոպիկ վիրահատությունը։Պացիենտը ՈւԱԿ է դիմել

08-10-2026

Բոստոնից՝ նոր գիտելիք և միջազգային փորձ. ՈւԱԿ նեֆրոլոգը՝ Onconephrology Symposium 2026-ում

ՈւԱԿ Ամբուլատոր ծառայության նեֆրոլոգ, երիկամի բիոպսիայի մասնագետ Մանյա Քարամյանը սեպտեմբերի 17–18-ը Բոստոնում մասնակցել է Onconephrology Symposium 2026 միջազգային մասնագիտական սիմպոզիումին։
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×