News

ՈՒԱԿ-ում այսուհետ կիրականացվի ՊՕԷՄ վիրահատությունը

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում սեպտեմբերի 28-ին և 29-ին անցկացվել են ՊՕԷՄ մաստերկլասներ։

Սանկտ Պետերբուրգի համալսարանական կլինիկայի վիրաբույժ-էնդոսկոպիստներ Կիրիլ Շիշինը և Ալեքսանդր Սմիրնովը երկու օր վիրահատություններ են անցկացրել ՈՒԱԿ-ի վիրահատարանում։ Մասնագետները ցույց են տվել ՊՕԷՄ վիրահատության առանձնահատկությունները, կատարելու նրբություններն ու ձևերը։

ՊՕԷՄ վիրահատությունը համարվում է էնդոսկոպիկ ամենաբարդ վիրահատություններից մեկը, և այսուհետ այն կանցկացվի նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Այն կկատարի ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանը։

ՊՕԷՄ-ը էնդոսկոպիկ եղանակով կերակրափողի շրջանային մկանների հատումն է։ Այն իրականացվում է ախալազիայի դեպքում։

Ախալազիան կերակրափողի նյարդամկանային հիվանդություն է, որի ժամանակ մկանային գերկծկման պատճառով խաթարվում է կերակրափողի անցանելիությունը։ Աշխարհում այն հանդիպում է խիստ հազվադեպ։

ՊՕԷՄ վիրահատության մաստերկլասները անցկացվել են Armenian Association of Endoscopic Surgery-ի կազմակերպած եռօրյա կոնֆերանսի` «Yerevan ENDO Days»-ի շրջանակում։

Վիրահատության տեսանյութերը կարող եք դիտել 

Օր առաջին՝ shorturl.at/inV49 

Օր երկրորդ՝ shorturl.at/ilzD7

 

378387065 812603217541498 5030126455965300104 n 382929097 812603150874838 6262508663305043445 n 382987201 812603210874832 5568290277070658406 n 383952055 812603184208168 6412647480209762816 n 382965937 812603180874835 6178842586314666270 n               384103260 812603164208170 9056496812436403374 n

16-05-2026

Ուղիղ աղու քաղցկեղի ամբողջական հեռացում էնդոսկոպիկ եղանակով

ՈՒԱԿ Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք է դիմել 1948 թվականին ծնված տղամարդ, գանգատվելով կղանքում արյունային արտադրությունից։Կատարված համալիր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ուղիղ

12-05-2026

ՈՒԱԿ-ի բուժքույրերը ստացան շնորհակալագրեր մասնագիտական օրվա առթիվ

Մայիսի 12-ը աշխարհում նշվում է որպես Բուժքույրերի միջազգային օր. ևս մեկ առիթ գնահատելու այն մարդկանց նվիրումն ու պատասխանատու աշխատանքը, ովքեր ամեն օր իրենց հոգատարությամբ, համբերությամբ և

03-04-2026

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը՝ զարգացման նոր փուլում. Կարեն Ծառուկյանի հարցազրույցը «Արմենպրես»-ին

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը վերջին տարիներին ոչ միայն տեխնիկական վերազինման և ծառայությունների ընդլայնման փուլում է, այլև աստիճանաբար վերափոխվում է միջազգային չափանիշներին լիարժեք
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×