News

Բարսելոնա. երբ կրթությունն ու պրակտիկան համադրվում են կատարելության մեջ՝ շեշտադրելով կանանց առողջությունը

Բարսելոնան այսօր ոչ միայն արվեստի և ճարտարապետության բնագավառի համաշխարհային կենտրոն է, այլև՝ բժշկության նորարարական մտածողության հարթակ։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մամոլոգիական բաժանմունքի բժիշկ-ուռուցքաբան Լուսինե Ջիլավյանը հուլիսի 14-25-ը մասնակցել է վերապատրաստման «Կրծքագեղձի վերականգնողական և պլաստիկ վիրահատություններ» թեմայով, որն անցկացվել է աշխարհահռչակ «Clinica Planas» բժշկական կենտրոնում՝ պլաստիկ վիրաբույժ, պրոֆեսոր Ջաումե Մասիայի ղեկավարությամբ։

Ծրագիրը ներառել է կրծքագեղձի վերականգնողական վիրաբուժության նորագույն մոտեցումները, առաջատար տեխնոլոգիաների կիրառումն ու ինտենսիվ վիրահատական փորձը՝ ուղղված կանանց առողջության վերականգնմանը և կյանքի որակի բարձրացմանը։

Մասնագիտական զարգացումը երբեք չի դադարում, երբ նպատակը մարդկանց առողջությունն ու կյանքի որակն է:

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝

29-09-2025

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×