News

Ե՞րբ արժե ստուգվել քաղցկեղի կապակցությամբ և ինչպե՞ս դա անել

Քաղցկեղը հիվանդություն է, որի որոշ ձևերը հաճախ կարող են զարգանալ՝ երկար ժամանակ, աննկատ մնալով հիվանդի համար: Որքան վաղ է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան նրա դեմ արդյունավետ պայքարի շանսերը մեծ են: Իսկ ինչպես կարելի է հասկանալ, որ ուռուցքային հիվանդությունների կապակցությամբ ստուգվելու ժամանակն է և ինչ հետազոտություններ պետք է անցնել` օրգանիզմում տեղի ունեցածի մասին լիարժեք գաղափար կազմելու համար:

Ինչու պետք է ստուգվել, եթե նույնիսկ ոչինչ չի անհանգստացնում

Քաղցկեղը չարորակ ուռուցք է, որն առաջանում է նորմալ բջիջների ուռուցքային բջիջների վերածվելու բարդ բազմափուլային գործընթացում: Պարզեցված տարբերակում այն ունի հետևյալ տեսքը՝ նորմալ բջիջներ–>նախաքաղցկեղ–>քաղցկեղ:  Հետագայում ուռուցքային բջիջներն սկսում են անվերահսկելիորեն և արագ բազմանալ, ուռուցքը ներաճում է մոտակա հյուսվածքներ և կառուցվածքներ, իսկ որոշ չարորակ բջիջներ տարածվում են առանձին օրգաններ և հյուսվածքներ՝ առաջացնելով մետաստազներ: Քաղցկեղը կարող է զարգանալ ցանկացած օրգանում և իր զարգացման ընթացքում անցնում է չորս փուլ:

Քաղցկեղը վաղ շրջանում, որպես կանոն, ոչ մի կերպ չի դրսևորվում, և այն հաճախ հայտնաբերվում է հետազոտության ժամանակ` պատահական: Այդ պատճառով շատ կարևոր է ամբողջ օրգանիզմի կանոնավոր հետազոտություն իրականացնել: Հիշեցնենք, որ քաղցկեղն ամբողջ աշխարհում մահացության հիմնական պատճառներից է. 2015 թվականին քաղցկեղից մահացել է 8.8 միլիոն մարդ:

Քաղցկեղի զարգացման առավել տարածված ռիսկի գործոնները

    Թութունի կիրառումը, այդ թվում` ծխախոտ ծխելը (ներառյալ` պասիվ ծխելը), անծուխ ծխախոտի կիրառումը (GBD 2015 Risk Factors Collaborators տվյալներով, ծխախոտի կիրառումը քաղցկեղի զարգացման ամենանշանակալի ռիսկի գործոններից է, որին բաժին է ընկնում քաղցկեղից մահացության գլոբալ դեպքերի գրեթե  22%-ը), մարմնի ավելցուկային քաշը կամ ճարպակալումը, անառողջ սննդակարգը՝ քիչ քանակությամբ մրգերի և բանջարեղենների կիրառմամբ, ցածր ֆիզիկական ակտիվությունը կամ նրա բացակայությունը, ալկոհոլի չարաշահումը, մարդու պապիլոմայի վիրուսով (ՄՊՎ) վարակումը, հեպատիտ В-ով, С-ով և այլ ուռուցքածին վարակներով վարակումը իոնիզացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթումը քաղաքներում օդի աղտոտումը տներում պինդ վառելիքի կիրառման արդյունքում շինություններում ծխի առկայությունը ժառանգականությունը


Նախաքաղցկեղային վիճակներ

Նախաքաղցկեղային փոփոխությունները տարբեր են: Առանձնացնում են օբլիգատ նախաքաղկեղ՝ վաղ ուռուցքաբանական ախտաբանության շրջան, որը վաղ թե ուշ վերածվում է քաղցկեղի: Այս փոփոխություններն արմատական բուժում են պահանջում: Տարբերում են նաև ֆակուլտատիվ նախաքաղցկեղ, որը բոլորովին պարտադիր չէ, որ վերածվի չարորակ ուռուցքի, սակայն պահանջում է ուշադիր հսկողություն:

Օրինակ, ստամոքսի քաղցկեղի զարգացման հնարավոր պատճառների մեջ մեծ նշանակություն ունի երկարատև պահպանվող քրոնիկական գաստրիտը, հատկապես ատրոֆիկ գաստրիտը, Մենետրիեի հիվանդությունը: Հիվանդին անհանգստացում է սնունդ ընդունելուց հետո որովայնի վերին հատվածի ցավն ու անհարմարությունը, երկարատև այրոցը, գղտոցը: Աղիների ֆակուլտատիվ նախաքաղցկեղային վիճակների թվին են պատկանում ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը:

Մաշկի նախաքաղցկեղային վիճակները հայտնաբերելու համար անհրաժեշտ է հետևել մարմնի խալերի քանակին, չափերին, գույնին և համաչափությանը: Վերոնշյալ հատկանիշների ցանկացած փոփոխությունը, ինչպես նաև խալի շրջանում ցավային զգացողությունները և արյունահոսությունը կարևոր ախտանիշներ են և պահանջում են անհապաղ դիմել բժշկի:

Կանանց սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդությունների թվին են պատկանում դիսպլազիան, վուլվայի և արգանդի վզիկի լեյկոպլակիան, կանանց սեռական օրգանների պոլիպները, արգանդի վզիկի սպիական ձևախախտումը և այլ հիվանդությունները:

Կրծքագեղձի նախաքաղցկեղային վիճակ է կրծքագեղձերի էպիթելի պրոլիֆերացիան` ատիպիայի նշաններով: Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը զգալի բարձրացնող գործոններից է ծանրաբեռնված ժառանգականությունը: Եթե կինն ունի մինչև դաշտանադադարի սկիզբը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացած մոտիկ հարազատներ, ապա նա պետք է դիմի բժիշկ- ուռուցքաբանի կամ բժիշկ-գենետիկի: Շատ կարևոր է կրծքագեղձերը ձեռքերով ինքնուրույն պարբերաբար ստուգելը: Ցանկալի է այդ ինքնահետազոտումն իրականացնել յուրաքանչյուր ամիս` դաշտանային ցիկլի առաջին փուլի ընթացքում:

Առավել հաճախ մահանում են քաղցկեղի հետևյալ տեսակներից (յուրաքանչյուր տարի).

    թոքերի քաղցկեղ. 1,69 միլիոն մարդ, լյարդի քաղցկեղ. 788 000 մարդ, հաստ աղու և ուղիղ աղու քաղցկեղ. 774 000 մարդ:


Ավելի քան 27.000 մարդ ամբողջ աշխարհում ամեն օր հիվանդանում է քաղցկեղով:

Ինչպես ստուգվել քաղցկեղի առկայության կապակցությամբ

Անհրաժեշտ է դիմել շրջանային պոլիկլինիկա՝ բժիշկ-թերապևտին: Յուրաքանչյուր տարի հարկ է կանոնավոր լիարժեք հետազոտվել, որը կնշանակի բժիշկը: Որևէ ախտաբանության հայտնաբերման դեպքում բժիշկն անպայման լրացուցիչ հետազոտություն կնշանակի և կուղեգրի շրջանային ուռուցքաբանին, ինչպես նաև այլ բժիշկ-մասնագետներին՝ կախված անհատական կլինիկական իրավիճակից:

Անհրաժեշտ հետազոտությունները

Առաջին հերթին անհրաժեշտ է ինչպես ինքնուրույն, այնպես էլ բժշկի մոտ համալիր հետազոտություն անցնել, նույնիսկ եթե ոչինչ չի անհանգստացնում:

Որևէ գանգատի առկայության դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի՝ առանց հերթական հետազոտության ժամկետին սպասելու: Բժիշկը կնշանակի համապատասխան հետազոտություններ, որի ցանկը կարող է տատանվել՝ պայմանավորված առողջության անհատական առանձնահատկություններով, ուղեկցող ախտաբանությամբ և ախտաբանական գործընթացի տարածվածության աստիճանով:

Ինչպես կարելի է նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը

30-50% քաղցկեղային հիվանդությունների առաջացումը կանխարգելելու համար անհրաժեշտ է.

    հնարավորին խուսափել ռիսկի գործոններից, աշխատավայրում և կենցաղում պայքարել վտանգ ներկայացնող աղբյուրների դեմ, իմանալ նախաքաղցկեղային ախտաբանության գոյության մասին, կարողանալ հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակները, ամբողջ օրգանիզմի համալիր ախտորոշման նպատակով կանոնավոր այցելել բժշկի, իրականացնել հեպատիտ В վիրուսի և ՄՊՎ վարակի դեմ պատվաստում, կրճատել ուլտրամանուշակագույն և իոնիզացնող ճառագայթման ազդեցությունը:


Բժշկին կանոնավոր այցերն ու հետազոտությունը կօգնեն հայտնաբերել նախաքաղցկեղային վիճակներն ու կանխարգելել քաղցկեղի առաջացումը: Քաղցկեղի վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս լիարժեք բուժել հիվանդությունը: Երբ հիվանդությունն ուշ շրջանում է ախտորոշվում, արմատական բուժումն դառնում է անհնար:


23-04-2025

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության

Նորաթուխ մայրիկը կրկին վայելում է մայրության բերկրանքը՝ առանց ցավի և անհանգստության. ՈՒԱԿ-ի մասնագետների կողմից իրականացվել է մեծ ծավալի բժշկական միջամտություն, որը հնարավորություն է տվել վերականգնել

19-04-2025

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում

Նշանակալի իրադարձություն հայաստանյան առողջապահական կյանքում. “PHUSE Single Day” կոնֆերանսն առաջին անգամ կանցկացվի Երևանում, որը կմիավորի ոլորտի շուրջ 200 մասնագետ ոչ միայն Հայաստանից, այլ նաև աշխարհի

15-04-2025

Սիրած առարկան՝ ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝ ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին

Սիրած առարկան՝  ֆիզկուլտուրա, սիրած սպորտաձևերը՝  ֆուտբոլ և կառատե. ՈՒԱԿ մասնագետների շնորհիվ մեր փոքրիկ պացիենտը շուտով կվերադառնա ակտիվ կյանքին11-ամյա Եփրեմ Հովակիմյանը դիմել է ՈՒԱԿ՝
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×