News

ՈՒԱԿ ախտորոշիչ լաբորատորիան ANAB-ից ստացել է ISO 15189։2022 ստանդարտի հավատարմագրում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիան ԱՄՆ ազգային հավատարմագրող մարմնից (ANAB) ստացել է ISO 15189։2022 ստանդարտի հավատարմագրում։

ՈՒԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանն ընդգծում է, որ կենտրոնի բարեփոխումների հիմքում արևմտյան աշխարհում գործող ոլորտի առանցքային ստանդարտների ներդրումն է, որը կնվազեցնի բուժման նպատակով արտերկիր մեկնելու անհրաժեշտությունը։

Այժմ բուժառուները շտապ հետազոտությունների արդյունքները 2 ժամ անց ստանալու հնարավորություն ունեն։

ANAB-ն այս ստանդարտի հավատարմագրումն իրականացրել է աշխարհում ընդամենը 11 լաբորատորիայում։ 2022 թվականի խմբագրմամբ լաբորատոր ծառայությունների որակի ապահովման այս ստանդարտը ներդրվել է տարբեր երկրների միայն 3 լաբորատորիայում, որոնցից մեկն ՈՒԱԿ լաբորատորիան է։

Հաջորդիվ ՈՒԱԿ-ի զարգացման տեսլականում բոլոր ծառայություններում համապատասխան միջազգային ստանդարտների ներդրումն է։

 

07-10-2025

Ինչպե՞ս կատարել կրծքագեղձի ինքնազննում

Կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում ամենատարածված չարորակ ուռուցքներից մեկը։ Վաղ հայտնաբերման դեպքում բուժման արդյունքները զգալիորեն բարելավվում են, իսկ վիրահատական

01-10-2025

Կրծքագեղձի քաղցկեղ․ ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր կին

Հոկտեմբերը ամբողջ աշխարհում ճանաչված է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության իրազեկման ամիս։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են՝

29-09-2025

ՈՒԱԿ-ի վիրաբույժներին հաջողվել է ամբողջությամբ հեռացնել ենթաստամոքսային գեղձի նեյրոէնդոկրին ուռուցքը

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և էնդովիրաբուժության բաժանմունքում հաջողությամբ իրականացվել է բարդ ու ծավալուն վիրահատություն․ պացիենտի մոտ հեռացվել է
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×