News

ՈՒԱԿ-ը ձեռք է բերել ՀՀ-ում նմանը չունեցող սարքավորում

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի CANON MEDICAL SYSTEMS APLIO I800 A դասի գերձայնային սարքավորումը, որն աշխարհում համարվում է ամենաժամանակիցն ու լավագույններից մեկը:

Կենտրոնի ձեռք բերած սարքավորումը եզակի է Հայաստանում: APLIO I800 սարքավորումներ կան երկրում, բայց ՈՒԱԿ-ի կողմից ձեռք բերվածը համարվում է եզակի իր տեսակի մեջ՝ շնորհիվ սարքավորման ֆունկցիաների, դրանում ներբեռնված նորագույն ծրագրերի, տվիչների առանձնահատկությունների:

APLIO I800-ն ունի մի շարք առավելություններ և տարբերություններ՝ 

  • Smart Fusion տեխնոլոգիայի միջոցով հնարավորություն է տրվում համադրել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ), համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) և սոնոգրաֆիայի պատկերները, որի շնորհիվ բժիշկը տեսնում է նախկինում անտեսանելին,
  • սարքավորման մեջ ներբեռնված է էլաստոգրաֆիայի կատարելագործված տարբերակը՝ մակերեսային և խորանիստ օրգան-հյուսվածքների հետազոտության համար, այդ թվում՝ լյարդի էլաստոգրաֆիա՝ տարբերակելով լյարդի ստեատոզ, ֆիբրոզ, ցիրոզ, ինչպես նաև լյարդի նորագոյացությունները,
  • սարքավորումն ունի դոպլեր-դուպլեքս համակարգի կատարելագործված վիզուալիզացիա, այսինքն` ցույց է տալիս անգամ մի քանի միլիմետր տրամագիծ ունեցող մազանոթային ցանցերը,
  • սարքավորումը թույլ է տալիս հայտնաբերել վահանաձև գեղձի, կրծքագեղձի միկրոկալցիֆիկատները, 
  • ուլտրաձայնային սարքավորումը ապահովում է պատկերի բյուրեղյա մաքրություն: Ներբեռնված ֆունկցիաները թույլ են տալիս պատկերը ստանալ մինչև 50 սմ խորությամբ (նախկինում 10-15սմ էր ): Այսինքն՝ անկախ պացիենտի ֆիզիոլոգիական կառուցվածքից (քաշից)՝ բժիշկը ստանում է բարձր ճշգրտություն և հավաստի պատկեր, 
  • բարձր տեսանելիության շնորհիվ կենսազննումը (բիոպսիան) դառնում է մաքսիմալ անվնաս, 
  • սարքավորման իդեալական տեսանելիության շնորհիվ երևում են մանր հոդերը, նյարդերը, անգամ մաշկի ախտահարումները,
  • հետազոտության ժամանակ բացակայում են արտացոլանքները (արտեֆակտները)` տեխնիկական պատճառով առաջացած պատկերի շեղումները:

19-06-2025

ՈւԱԿ դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունքը պարգևատրվել է շնորհակալագրով

Փորձի փոխանակում, մասնագիտական քննարկումներ և մեկ ընդհանուր նպատակ՝ ապահովել ավելի արդյունավետ բուժում և առողջ ապագա պացիենտների համար։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղորայքային

07-06-2025

Ավելի քան 200 փոքրիկների համար հունիսմեկյան տոնը վերածվեց անակնկալ արկածի «Dino Park Yerevan»-ում

ՈւԱԿ տնօրինության նախաձեռնությամբ կենտրոնի միջին և կրտսեր բուժանձնակազմի ավելի քան 200 երեխաները վայելեցին զվարճալի ու հիշարժան պահեր՝ շրջելով դինոզավրերի կախարդական աշխարհում։ Լցված ժպիտներով,

05-06-2025

Ժամանակակից բրախիթերապիայի առաջատար փորձի ներդրում ՈՒԱԿ-ում

ՈՒԱԿ ներխոռոչային և ներհյուսվածքային ճառագայթային թերապիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.դ. պրոֆեսոր Էվելինա Բախշինյանը և բժիշկ-ուռուցքաբան Հասմիկ Ավետիսյանը մասնագիտական վերապատրաստում են անցել Վիեննայի
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134 , +347 99 993499

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈւԱԿ տնօրեն Նարեկ Մանուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×