News

ՈՒԱԿ-ն ընդլայնում է համագործակցությունների աշխարհագրությունը. նոր համագործակցություն Հայդելբերգի համալսարանական կլինիկայի հետ

Ապրիլի 1-5-ը ՈՒԱԿ - ի պատվիրակությունը գտնվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, որտեղ այցելել է ոլորտի աշխարհի առաջատար կենտրոններից մեկը`Հայդելբերգի համալսարանական կլինիկա:

Հայդելբերգի համալսարանական կլինիկան ողջ աշխարհում հայտնի է իր բարձրակարգ մասնագիտական, գիտական ներուժով և նորագույն տեխնոլոգիաներով, մասնավորապես՝ ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի ոլորտներում։

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հայդելբերգիհամալսարանական կլինիկայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրգեն Դեբուսիհետ, ով նաև ղեկավարում է ճառագայթային ուռուցքաբանության և ճառագայթայինթերապիայի բաժանմունքը։ Ինչպես նաև ունեցել է մի շարք այլ հանդիպումներբարձրաստիճան ղեկավարության հետ:

ՈՒԱԿ պատվիրակության անդամները կատարել են ճանաչողական այցեր կլինիկայիտարբեր բաժանմունքներ, ծանոթացել աշխատանքի ընթացքին և մատուցվողծառայություններին։ Այցը նպաստել է նոր մասնագիտական կապերի ձևավորմանը, ինչըկօգնի ապագայում ավելի արդյունավետ համագործակցությանը։

Այցի շրջանակում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգայինկենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև ստորագրվել էփոխընբռնման հուշագիր: Հուշագրի ստորագրումը լայն հնարավորություն է ընձեռում մերերկու կառույցներին իրականացնելու համագործակցություն տարբեր ուղղություններով` սկսած մեր մասնագետների կարճաժամկետ և երկարաժամկետ վերապատրաստումներիցմինչև համատեղ հիվանդներ վարելու հնարավորություն՝ խորհրդատվություններ ևգերմանական կողմի թումոր բորդերի երզարակացությունների տրամադրում,  այդ թվում՝ողջ բուժման ընթացակարգի միասին մշակումը, որը, առանձին դեպքերում, թույլ կտա, որպեսզի պացիենտը բուժման մի հատվածն անցնի գործընկեր կլինիկայում: 

Համագործակցության շրջանակում նախատեսվում են Հայդելբերգի համալսարանական կլինիկայի պրոֆեսորադասախոսական կազմի այցեր Հայաստան` վարպետաց դասերի, դասախոսությունների և համատեղ վիրահատությունների իրականացման նպատակով:

Այսպիսով, այցի արդյունքում նախանշված անելիքները կնպաստեն երկու կառույցների երկարաժամկետ համագործակցությանը: 

Վստահ ենք, որ շատ մոտ ապագայում այս համագործակցության նշանակալի արդյունքները տեսանելի կլինեն ոչ միայն մեր կենտրոնի, այլ նաև հայաստանյան ուռուցքաբանության ողջ ոլորտի համար:

Այցի մանրամասները և հիշարժան դրվագները ներկայացնող կարճ ֆիլմը՝ ՇՈՒՏՈՎ։

28-11-2025

Հայաստանում կիրառվում է քաղցկեղի բուժման նորագույն մեթոդները. «Բաց հարթակի» տաղավարում ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանն է

Առաջինի լրատվական ալիքի «Բաց հարթակի» տաղավարում ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Կարեն Ծառուկյանը խոսել է ՈՒԱԿ-ի դերի, կարևորության, ուռուցքաբանության ոլորտի

24-11-2025

Թոքի քաղցկեղ․ տարածված միֆերը և իրականությունը

Թոքի քաղցկեղի վերաբերյալ դեռ շատ սխալ պատկերացումներ կան, որոնք հաճախ խանգարում են հիվանդության վաղ հայտնաբերմանը և արդյունավետ բուժմանը։ Ստորև ներկայացնում ենք ամենատարածված միֆերն ու դրանց

13-11-2025

ՈՒԱԿ Արյան բանկին շտապ անհրաժեշտ են երկրորդ դրական խմբի արյան դոնորներ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Արյան բանկին ՇՏԱՊ անհրաժեշտ են A (II) Rh + (երկրորդ դրական) խմբի արյան դոնորներ։Խնդրում ենք համապատասխան արյան խմբով անձանց դիմել ՈՒԱԿ Արյան բանկ։ Արյանը
Կանխի՛ր կոռուպցիան

Ազդարարման հարցերով պատասխանատու՝ Գոռ Թանայան

ՈՒԱԿ անձնակազմի հաշվառան և գրանցման մասնագետ

Հեռախոսահամարներ՝ 010 205050 - 134

Էլեկտրոնային հասցե՝ gtankyan@bk.ru

Հարգելի՛ այցելուներ,

որակի բարելավման նպատակով խնդրում ենք ձեր առաջարկներն ու դիտարկումներն ուղարկել ՈՒԱԿ տնօրեն Կարեն Ծառուկյանին՝ fanarjiansdirector@gmail.com հասցեով։

Ձեր վստահությունը մեր լավագույն գնահատականն է

Leave a comment×